Առաջին անգամ տիեզերք է արձակվում հայ մասնագետների կողմից Հայաստանում մշակված արբանյակը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Այսօր՝ ժամը 22:18-ին, տեղի է ունեցել «Հայասաթ-1»-ի թռիչքը:
Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով, հաղորդում է «Առաջին ալիքը»։
Արբանյակը ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը:
«Հայասաթ-1»-ը տիեզերք է արձակվում SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով։ Հայրենական առաջին արբանյակի թռիչքին կարող եք հետևել ստորև։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
23:51 01.12.2023