Рейтинг@Mail.ru
USD
361.43
EUR
404.4
RUB
4.302
GEL
139.01
2026 թ. հոկտեմբերի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

«Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության շրջանակում ամփոփվեց ԻնեկոԿամպուս կրթության աջակցության ծրագիրը (ՖՈՏՈ)

Այսօր, 11:41
Հայաստանի 14 համալսարանների ուսանողներից կազմված 9 թիմ ներկայացրեց իր նորարարական նախագծերը «Ինեկոբանկը քո կողքին» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնության ԻնեկոԿամպուս կրթության աջակցության ծրագրի եզրափակիչ փուլում
«Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության շրջանակում ամփոփվեց ԻնեկոԿամպուս կրթության աջակցության ծրագիրը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի 14 համալսարանների ուսանողներից կազմված 9 թիմ ներկայացրեց իր նորարարական նախագծերը «Ինեկոբանկը քո կողքին» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնության ԻնեկոԿամպուս կրթության աջակցության ծրագրի եզրափակիչ փուլում։

Ծրագրի թվերը՝

• Նախաձեռնությունն իրականացվում է չորրորդ տարին անընդմեջ։ Չորս ամսվա ընթացքում ստացվել է 4142 դիմում, ինչը գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները։

Ծրագրի շրջանակում տրամադրվել է. 150 ուսանողի միանվագ կրթաթոշակ (յուրաքանչյուրին՝ 200 000 ՀՀ դրամ),

15 ուսանողի բարձրագույն կրթության ֆինանսավորում (յուրաքանչյուրին՝ մինչև 1 000 000 ՀՀ դրամ),

10 ուսանողի համար արտերկրում կարճաժամկետ կրթություն (յուրաքանչյուրին՝ մինչև 2 000 000 ՀՀ դրամ)։    

Инеко

Այս տարի «ԻնեկոԿամպուս» ծրագրին դիմել է 4142 երիտասարդ։ Նրանցից 150 ուսանող արդեն ստացել է միանվագ կրթաթոշակ, իսկ ամենաբարձր միավորներ հավաքած 45 ուսանող անցել է ծրագրի եզրափակիչ փուլ։ 

Վերջին շաբաթներին նրանք թիմերով աշխատել են Ինեկոբանկի մենթորների հետ։ Մենթորներն իրենց գիտելիքներով ու փորձով ուղղորդել են երիտասարդներին՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին ու զարգացմանը։ Այս համատեղ աշխատանքի արդյունքում ծնվել են գաղափարներ կրթության, համայնքային զարգացման, կայունության և թվային նորարարության ուղղություններով։ 

Инеко

Նախագծերը գնահատել է Ինեկոբանկի ղեկավար կազմից ձևավորված ժյուրին։ 

Հաղթող է ճանաչվել 5 թիմ՝ ընդհանուր 25 ուսանողով։ Նրանցից 3 թիմ՝ 15 անդամ, արժանացել է բարձրագույն կրթության ֆինանսավորման (յուրաքանչյուրին՝ մինչև 1 000 000 ՀՀ դրամ), իսկ 10 անդամ՝ արտերկրում կարճաժամկետ կրթական ծրագրին մասնակցելու հնարավորության (յուրաքանչյուրին՝ մինչև 2 000 000 ՀՀ դրամ)։ 

Инеко

«Կրթությունը մեր երկրի ապագայի ամենահուսալի հիմքն է։ Մենք համոզված ենք, որ ժամանակակից բանկը պետք է լինի ոչ միայն ֆինանսական, այլև զարգացման գործընկեր՝ հասարակության և հատկապես երիտասարդների համար։ Երբ ներդրում ենք անում երիտասարդների մեջ, մենք ներդրում ենք անում հենց այն մարդկանց մեջ, ովքեր վաղը կձևավորեն մեր երկրի տնտեսությունն ու հասարակությունը։ Մեր նպատակն է օգնել տաղանդավոր ուսանողներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան սովորելու, զարգանալու և իրացնելու իրենց ներուժը այստեղ՝ Հայաստանում։ Սա մեզ համար պարտավորություն է, բայց նաև մեծ պատիվ», – նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

Инеко

«Ուրախությամբ կարող եմ փաստել, որ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է, և սա մեզ համար ամենագնահատելի ցուցանիշներից է։ 2026 թվականին մենք ունեցանք 4142 դիմորդ, որոնցից հաղթեցին 175 մասնակիցներ 14 գործընկեր բուհերից։ Բայց թվերից առավել կարևոր են այն փոփոխությունները, որոնք տեսնում ենք մասնակիցների մեջ. նրանք ավելի վստահ են, նպատակասլաց և պատրաստ՝ ստանձնելու նոր մարտահրավերներ։ Հենց դա է ծրագրի իրական արդյունքը»,- ծրագրի մասին նշեց Ինեկոբանկի տաղանդների ներգրավման և վերապատրաստման ծառայության ղեկավար Հեղինե Միքայելյանը։ 

«Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության մասին 

Կարևորելով շարունակական կրթությունը, գիտելիքահեն, տեխնոլոգիաների վրա հիմնված, մրցունակ մասնագետներով հասարակության ձևավորումը՝ սույն թվականի մայիս ամսին Ինեկոբանկը հայտարարեց իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հայեցակարգի շրջանակում իրականացվող կրթության աջակցության ծրագրի մասին։

«Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնությունը Ինեկոբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կրթական ուղղության հիմնական հարթակն է և ընդգրկում է երեք բաղադրիչ՝ «ԻնեկոԿամպուս», «30Master» և աշխատակիցների սերունդների ֆինանսավորում։