ՀՀ վարչապետ․ Երևանում մետրոյի առնվազն 4 նոր կայարան կկառուցվի
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Երևանում մետրոյի զարգացման շրջանակում այս պահին տեսադաշտում առնվազն 4 նոր կայարանի կառուցման տեսլական կա, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս պահին տեսադաշտում առնվազն 4 նոր կայարանի տեսլական կա, որ մետրոյի ճյուղը «Աջափնյակ»-ով, Ակադեմիական քաղաքով գնա, կպնի «Չարբախ» կայարանին, և մենք մետրոյի շրջանաձև երթևեկության հնարավորւթյուն ունենանք»,- ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ:
Վարչապետը նշեց նաև, որ քննարկվում է «Աջափնյակ» կայարանի կառուցմանը Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը` հաշվի առնելով այդ երկրի մեծ փորձը։
«Մենակ «Աջափնյակի» մասին չէ, «Աջափնյակը» Երևանի մետրոպոլիտենի զարգացման նոր փուլի մեկնարկն է, ըստ էության, և մի կայարանով չէ: Այդ մի կայարանը բարեհաջող կառուցենք, ավարտենք, հետո կլինի երկրորդը, երրորդը»,- հայտնեց վարչապետը։