Рейтинг@Mail.ru
USD
364.19
EUR
422.53
RUB
4.1972
GEL
139.2
2026 թ. սեպտեմբերի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+25

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը հնգամսյա նորոգումից հետո միացվել է էներգահամակարգին

Այսօր, 10:31
Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը սեպտեմբերի 1-ին կրկին գործարկվել և միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին 2026 թ.-ի պլանային նախազգուշական նորոգման  ավարտից հետո
Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը հնգամսյա նորոգումից հետո միացվել է էներգահամակարգին

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը սեպտեմբերի 1-ին կրկին գործարկվել և միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին 2026 թ.-ի պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) ավարտից հետո, հայտնում է ՀԱԷԿ-ի կայքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ապրիլի 1-ին էներգաբլոկն անջատվել էր էներգահամակարգից կապիտալ նորոգման և ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ կապված: Աշխատանքները նախատեսված էին շուրջ հինգ ամսով:

Ինչպես նշվում է ՀԱԷԿ-ի հինգշաբթի օրվա հաղորդագրության մեջ, էներգաբլոկի գործարկումն իրականացվել է սահմանված տեխնոլոգիական ընթացակարգերին համապատասխան՝ անհրաժեշտ ստուգումների և փորձարկումների հաջող ավարտից հետո:

ՊՆՎ-2026-ի շրջանակում իրականացվել է շուրջ 20 համալիր միջոցառում՝ ուղղված էներգաբլոկի հիմնական համակարգերի և սարքավորումների հուսալիության բարձրացմանը, դրանց շահագործման ժամկետների երկարացմանը, ինչպես նաև անվտանգության մակարդակի շարունակական կատարելագործմանը:

Վերանորոգման ընթացքում կատարվել են հիմնական և օժանդակ սարքավորումների պլանային տեխնիկական սպասարկում, նորոգում, արատորոշում և ստուգում:

Միաժամանակ շարունակվել է տեխնիկական արդիականացման ծրագրերի իրականացումը, որոնք միտված են էներգաբլոկի անվտանգ, կայուն և արդյունավետ շահագործման ապահովմանը:

ՊՆՎ-2026-ի շրջանակում նախատեսված աշխատանքներն իրականացվել են նաև Հայաստանի Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի վերահսկողության ներքո:

Ներկայումս ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը գործում է բնականոն ռեժիմով: Դրա հզորությունը աստիճանաբար բարձրացվում է սահմանված տեխնոլոգիական պահանջներին համապատասխան՝ անվտանգության և հուսալիության պահանջների խստագույն պահպանմամբ: