Рейтинг@Mail.ru
USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 1, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Սյունիքում ադրբեջանցի զինծառայողը կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ

Այսօր, 17:19
Ադրբեջանցի զինծառայողը լքել է ծառայության վայրը և Սյունիքում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին
Սյունիքում ադրբեջանցի զինծառայողը կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն։

«Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին», – նշվում է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ», – նշվում է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։