Рейтинг@Mail.ru
USD
360.34
EUR
402.61
RUB
4.4001
GEL
138.95
2026 թ. նոյեմբերի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+6

Շիրակի և Լոռու մարզերում զգացվել է Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը

31.08.2026, 13:37
Շիրակի և Լոռու մարզերում զգացվել է Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը
Շիրակի և Լոռու մարզերում զգացվել է Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Օգոստոսի 31-ին` տեղական ժամանակով ժամը 12:19-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 2․5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։