Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 10, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Վանաձորի ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի. վթարը վերացված է. «Վեոլիա Ջուր» (ՎԻԴԵՈ)

17.04.2026, 20:50
«Վեոլիա Ջուր» ընկերության «Լոռի» շահագործման տեղամասն ավարտեց «Նովոսելցովո - Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացումը. ՎԻԴԵՈ
Վանաձորի ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի. վթարը վերացված է. «Վեոլիա Ջուր» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ «Վեոլիա Ջուր» ընկերության «Լոռի» շահագործման տեղամասն ավարտեց «Նովոսելցովո - Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացումը։

Այս մասին հայտնել է «Վեոլիա Ջուր»-ը։

«Արդեն սկսվել է 1000 մմ-ոց ջրատարի վերագործարկումը։ Առաջիկա 4-5 ժամվա ընթացքում բնակավայրերի ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ապրիլի 16-ին Փամբակ-Վանաձոր ճանապարհահատվածում ավտոմեքենայի հարվածի հետևանքով վթարվել էր «Նովոսելցովո-Վանաձոր» 1000մմ-ոց մայրուղային ջրատարը։

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 16-ին ժամը 12:00-ից մինչև ապրիլի 17-ը ժամը 12:00-ն դադարեցվել էր Լոռու մարզի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը։