Рейтинг@Mail.ru
USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 1, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Ռիելթորների մասնագիտական որակավորման քննությունների անցկացման նոր կարգ է սահմանվել Հայաստանում

Այսօր, 18:08
ՀՀ կառավարությունը սահմանել է ռիելթորների մասնագիտական որակավորման քննությունների անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգը
Ռիելթորների մասնագիտական որակավորման քննությունների անցկացման նոր կարգ է սահմանվել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/. Գործադիրը սահմանել է ռիելթորի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու կարգը։

Ըստ այդմ՝ հստակ սահմանվում են որակավորման հանձնաժողովի ստեղծման ընթացակարգը, հանձնաժողովի անդամների քանակը, հանձնաժողովի անդամների թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջները, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անդամության հայտի ներկայացման կարգը, ժամկետները և եղանակները։

Բացի այդ, սահմանվում են նաև որակավորման հանձնաժողովի անդամության համար սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանող հայտատուների ընտրության կարգը և պայմանները։

Արդյունքում՝ կապահովվի ռիելթորների մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման միասնական, թափանցիկ և կանխատեսելի ընթացակարգ, ինչպես նաև որակավորման հանձնաժողովի անդամների ընտրության հստակ կարգավորում, ինչը հնարավորություն կտա լիարժեք իրացնել «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված կարգավորումները։