Рейтинг@Mail.ru
USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Գերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ

Երեկ, 12:50
Գերմանիայից Հայաստան  օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ
Գերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Գերմանիայից Հայաստան օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ, փոխանցում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության, սա Հայաստան տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների օդային ճանապարհով ներմուծման առաջին դեպքն է։

Ներմուծումն իրականացվել է Երեմյան ընկերությունների խմբի կողմից։

Գերատեսչության տվյալներով, նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Հայաստան արդեն ներկրվել է 2,785 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանի։