#ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ քաղաքաշինության նախարարը հերքում է ՎՊ–ի` նախարարության հասցեին ուղղված մեղադրանքները
Հայաստանի Վերահսկիչ պալատը 2012թ.–ին Քաղաքաշինության նախարարությունում հետազոտություն չի անցկացրել, սակայն իր հաշվետվության մեջ նշել է «քաղաքաշինության ոլորտի» բազմաթիվ խախտումների մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց նախարար Սամվել Թադևոսյանը։ՀՀ նախագահը շնորհավորել է Օբամային ԱՄՆ–ի անկախության օրվա առթիվ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ երեքշաբթի այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։Հայաստանում պահածոների արտադրության ծավալը 2013 թվականի հունվար–մայիսին 1565,6 տոննա է կազմել
Հայաստանում արտադրված պահածոների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվար–մայիսին կազմել է 1565,6 տոննա` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 13,5 տոկոսով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.–ի հունվար–մայիսին աճել է 1,3%–ով` մինչև 144,2 մլրդ դրամ
Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.-ի հունվար–մայիսին կազմել է շուրջ 144,2 մլրդ դրամ՝ 2012 թվականի հունվար–մայիսի համեմատ աճելով 1,3 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:Կիպրոսի գլխավոր դատախազի պնդում է, որ իր երկրում անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել` առանց տվյալ անձի թույլտվության
Կիպրոսում անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել` առանց տվյալ անձի թույլտվության, «Ազատություն» ռադիոկայանին է ասել Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ ծավալված «օֆշորային պատմությունը»։Հայաստանում 2013 թ.–ի հունվար–մայիս ամիսների ընթացքում արտադրված ծխախոտի ծավալը 14 մլրդ դրամ է կազմել
Հայաստանում 2013 թվականի հունվար–մայիս ամիսներին արտադրված ծխախոտի ծավալը կազմել է 14 մլրդ դրամ` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2,2 անգամ։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։Հայաստանում ոսկուց պատրաստված արտադրանքի ծավալը հունվար–մայիս ամիսներին ավելացել է 24,1%–ով և 7,8 մլրդ դրամ կազմել
Հայաստանում ոսկուց պատրաստված արտադրանքի ծավալը 2013թ.–ի հունվար–մայիս ամիսներին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 24,1 տոկոսով և կազմել 7,8 մլրդ դրամ, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ՀՀ նախագահը Պատվո շքանշանով է պարգևատրել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային պարգևատրել է Պատվո շքանշանով՝ արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։Հայ փորձագետները կասկածում են, որ Bloomberg գործակալության` աշխարհի ամենաարատավոր երկրների վարկանիշն անկողմնակալ է
Bloomberg գործակալության` աշխարհի ամենաարատավոր երկրների վարկանիշի (որտեղ Հայաստանը զբաղեցրել էր չորրորդ տեղը) մեթոդաբանության օբյեկտիվությունն ու հստակությունը կասկած է հարուցում, ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։Հայաստանում պարենային ապրանքների գները հունիսին նվազել են 0,6%-ով
Հայաստանում պարենային ապրանքների գները 2013թ.-ի հունիսին, մայիսի համեմատ, կրճատվել են 0,6 տոկոսով։ Գների նվազումը հիմնականում պայմանավորված է բանջարեղենի և կարտոֆիլի գների 8,1% և 1% անկումով։ Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է տրամադրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար–մայիսին ավելացել է 0,2%–ով և կազմել 2 192,3 մլն դոլար
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013թ.–ի հունվար–մայիս ամիսներին կազմել է ավելի քան 2 192,3 մլն դոլար` 2012 թվականի համեմատ ավելանալով 0,2 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը մայիսին հասել է 149,3 հազար դրամի. ԱՎԾ կանխատեսում
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.-ի մայիսին, ըստ նախնական գնահատականների, հասել է 149 364 դրամի (359 դոլար կամ 11 256 ռուբլի), ինչը 3 տոկոսով ավել է ապրիլի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:ՀԿԵ-ն գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը Սևանա լճի ափին հանգիստ նախընտրողների համար
Սևանա լճի ափին հանգիստ նախընտրողները կարող են հուլիսի 1-ից օգտվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործարկած Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքից։ Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործում է ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից:Նորություններ 11701 - 11720 of 14674
First | Prev. | 584 585 586 587 588 | Next | Last