#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանում առաջիկա օրերին ազգային ավիափոխադրող ընտրելու մրցույթ կհայտարարվի
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) առաջիկա օրերին մրցույթ կհայտարարի երկրի ազգային ավիափոխադրողին որոշելու համար, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը։«Ամերիա» ՓԲԸ–ն ներկայացրել է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի արդյունքները
«Ամերիա» ՓԲԸ–ն Ծաղկաձորում կազմակերպված սեմինարի ընթացքում ներկայացրել է «Դատարանների դիտարկման ծառայություններ» ծրագրի արդյունքները, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից և իրականացվում ՀՀ արդարադատության նախարարությանն առընթեր Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի պատվերով։ՀՅԴ խմբակցությունը ակտիվորեն քննարկում է վերջին տարիներին կուսակցության գործունեության գերագնահատման հարցը
ՀՅԴ խմբակցությունը ակտիվորեն քննարկում է վերջին տարիներին կուսակցության գործունեության գերագնահատման հարցը` վերլուծելով ներկա քաղաքական իրավիճակը Հայաստանում և որոշելով ՀՅԴ դերը երկրի քաղաքական դաշտում, ասաց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ՀԾԿՀ–ն 20 մլն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում 20 մլն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ին` հավաստի տեղեկատվություն տրամադրելուն վերաբերող արտոնագրի պայմանները խախտելու համար։ՀՀ վարչապետը բուժվում է սուր վիրուսային ինֆեկցիայից տանը` բժիշկների հսկողության ներքո. մամուլի քարտուղար
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բուժում է անցնում տանը, նրա մոտ հայտնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը։ԵՊՀ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել. գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Երևանի պետական համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար առկա ուժերն ու միջոցները բավարար են. ՌԴ ԱԽ քարտուղար
Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար առկա ուժերն ու միջոցները բավարար են, և այդ առումով ոչ մի մտավախություն պետք է չլինի, երեքշաբթի Երևանում հայտնեց ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։Առողջապահության ոլորտում ՀԲ–ի հետ համատեղ ծրագրի իրագործումը Հայաստանը կսկսի 2014թ.–ին
Առողջապահության ոլորտում Համաշխարհային բանկի հետ խոշոր համատեղ ծրագիրը Հայաստանը կսկսի իրագործել 2014թ.–ին, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության պետական գործակալության պետ Սարո Ծատուրյանը։Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու կասկածանքով ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է ձերբակալվել
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 22-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, չամուսնացած, 1982թ. ծնված Մանե Արտաշեսի Մովսիսյանը:Սպիտակ քաղաքից ոչ հեռու 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հունիսի 24-ին, ժամը 14.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 14.16-ին ՀՀ տարածքում՝ Սպիտակ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 2.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:Շաբաթվա ընթացքում հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ և ջերմաստիճանի բարձրացում. Հայհիդրոմետ
Հունիսի 26-29-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Հունիսի 25-ին հյուսիսային շրջաններում տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, նշված է ԱԻՆ կայքում։Նորություններ 11741 - 11760 of 14674
First | Prev. | 586 587 588 589 590 | Next | Last