#ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ կառավարությունը գործարկել է e-Guillotine իրավական ակտերի տվյալների բազան
ՀՀ կառավարության կողմից գործարկվել է e-Guillotine իրավական ակտերի տվյալների բազան` երկրի գործարար գործընթացները հեշտացնելու նպատակով, երեքշաբթի տեղեկացրեց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի (ՕԿԱԿ) տնօրեն Արմեն Եղիազարյանը։Ռուսական գազի թանկացումը պայմանավորված է համաշխարհային միտումներով. պատգամավոր
Հայաստան ներմուծվող ռուսական գազի թանկացումը պայմանավորված է այդ վառելիքի գնային աճի համաշխարհային միտումներով, երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը։Ամերիաբանկի ավանդատուները կարող են իրենց նախընտրած պայմաններով օգտվել «Ամերիա» ավանդից
Ամերիաբանկը հաճախորդներին առաջարկում է «Ամերիա» ավանդատեսակը, որն ավանդատուների համար ազատության առավելագույն մակարդակ է ապահովում, տեղեկացրեց Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։Ամերիաբանկը նախատեսում է 2013թ.–ի առաջին կիսամյակում մանրածախ պորտֆելն ավելացնել 15%–ով` հասցնելով ավելի քան 80 մլն դոլարի
Ամերիաբանկը նախատեսում է 2013թ.–ի առաջին կիսամյակում մանրածախ պորտֆելն ավելացնել 15%–ով` 70 միլիոն դոլարից հասցնելով ավելի քան 80 մլն դոլարի, երեքշաբթի լրագրողներին ասաց Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։Էստոնիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ունեցած իր փորձը. արդարադատության նախարար
Էստոնիան պատրաստ է կիսել դատական, նոտարական համակարգերում, կոռուպցիայի դեմ պայքարի և ծառայությունների մատուցման բնագավառներում կուտակած փորձը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Էստոնիայի արդարադատության նախարար Հանո Պեվկուրը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։Բանջարաբոստանային մշակաբույսերը Հայաստանում կարող են թանկանալ մինչև 100%–ով. փորձագետ
Բանջարաբոստանային մշակաբույսերը հայկական շուկայում կարող են թանկանալ մինչև 100 տոկոսով` հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքով, կարծում է Հայաստանի Ագրարա–գյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը։Արմավիրի և Արագածոտնի մարզերում կարկուտից առաջացած վնասի չափը կազմել է $35-40 մլն. փորձագետ
Հայաստանի Արմավիրի և Արագածոտնի մարզերում կարկուտից գյուղատնտեսական ցանքատարածություններին հասցված վնասը կազմել է շուրջ 35-40 մլն դոլար, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Ագրարա–գյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը։Մեծ Բրիտանիան աջակցում է ղարաբաղյան հակամարտության ԵԱՀԿ ՄԽ ջանքերին. ԱԳՆ
Մեծ Բրիտանիան աջակցում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, Լոնդոնում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Հայաստանում նոր ԱԷԿ–ի կառուցումը կսկսվի գործող կայանի աշխատանքի ժամկետը սահմանելուց հետո. վարչապետ
Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցումը կսկսվի այն ժամանակ, երբ հայտնի դառնա Հայկական գործող ԱԷԿ–ի շահագործման ավարտի վերջնական ժամկետը, խորհրդարանում հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ՀՀ կառավարությունը 2013-2017 թթ.–ներին նախատեսում է բարձրացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերրը, ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր
Հայաստանի կառավարությունը նախատեսում է նախատեսում է բարձրացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերրը, ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր, հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Հայաստանի ԱԺ–ում ներկայացնելով կառավարության` 2013-2017 թվականների ծրագիրը։Հայաստանի կառավարությունը խոստանում է ուղիղ կապ ապահովել ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների միջև
Կրթական բարեփոխումների արդյունքում ուղիղ կապ կապահովվի Հայաստանի ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների միջև, հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։«Մաքուր էներգիա» կազմակերպությունը դասախոսություններ է անցկացնում Հայաստանի բուհերում
«Մաքուր էներգիա» հասարակական կազմակերպությունը մայիսի 17–ից լայն հասարակության համար «Հայաստանի այլընտրանքային էներգետիկա. Նոր հազարամյակի մարտահրավերներ» թեմայով դասախոսություններ է անցկացնում Հայաստանի այլընտրանքային էներգետիկայի ոլորտի միտումների մասին, ինչպես նաև երկրի էներգիայի մաքուր աղբյուրների առավելագույն օգտագործման քարոզչության մասին իրազեկելու նպատակով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից։Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ մատակարարվող գազի արտահանման տուրքից 30% հանելու շուրջ. վարչապետ
Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ երկիր մատակարարվող բնական գազի արտահանման տուրքից 30 տոկոս հանելու շուրջ, ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում` պատասխանելով Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին։Երևանի ավագանու խորհուրդը պետք է հասնի նրան, որ փակ շուկայի սեփականատիրոջը զրկեն սեփականության իրավունքից. «Ժառանգության» գլխավոր քարտուղար
Երևանի ավագանու խորհուրդը պետք է հասնի նրան, որ փակ շուկայի սեփականատիրոջը զրկեն սեփականության իրավունքից, հայտնեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը։Թունավորման փորձ կատարելու համար ձերբակալվել է քաղաքագետ Արկադի Վարդանյանը
Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին, Երևան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:Հայաստանի կառավարությունն օգտագործում է բոլոր լծակները ՌԴ–ից գազը ցածր գնով մատակարարելու համար. Սարգսյան
Հայաստանի կառավարությունն այսօր օգտագործում է բոլոր լծակները, որպեսզի գազամատակարարումն առավելագույն ցածր գնով ապահովի, երկուշաբթի խորհրդարանում հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։Հայաստանում արևային էներգիայի օգտագործումը թույլ կտա մինչև 60%–ով տնտեսել գյուղերում էներգամատակարարման ծախսերը. գիտնական
Հայաստանում հատուկ արևային մարտկոցների միջոցով արևային էներգիայի վերածումը ջերմայինի թույլ կտա գյուղի բնակիչներին մինչև 60 տոկոսով տնտեսել էներգամատակարման ծախսերը, ասաց Հայաստանի և Ղարաբաղի հելիոֆիկացման ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանը։Նորություններ 12061 - 12080 of 14668
First | Prev. | 602 603 604 605 606 | Next | Last