#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի թանգարանների ֆինանսական մուտքերը 2012թ.–ին նվազել են 15,1%–ով` կազմելով 3,5 մլրդ դրամ
Հայաստանի թանգարանների ֆինանսական մուտքերը 2012թ.–ին, 2011թ.–ի համեմատ, նվազել են 15,1 տոկոսով` տարեվերջին կազմելով 3,5 մլրդ դրամ, հաղորդում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը մարտին գերազանցել է 145 հազար դրամը. ԱՎԾ կանխատեսում
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.-ի մարտին, ըստ նախնական գնահատականների, հասել է 145 812 դրամի (352 դոլար կամ 10 883 ռուբլի), ինչը 3,6 տոկոսով ավելի է փետրվարի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:Հայաստանում հունվար–մարտ ամիսներին ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը աճել է 50,2%-ով և կազմել 5,1 մլրդ դրամ
Ընթացիկ տարվա հունվար–մարտ ամիսներին ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը կազմել է 5,1 մլրդ դրամ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 50,2%-ով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրության ծառայությունից:Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը հունվար–մարտին աճել է 6.5%-ով` կազմելով 420,6 մլրդ դրամ
Հայաստանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվար–մարտին կազմել է 420,6 մլրդ դրամ, ինչը 6,5 տոկոսով շատ է 2012թ.-ի հունվար–մարտի ցուցանիշից, հաղորդում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում ընդդիմության պարտությունը քաղաքացիների հիասթափության հետևանք էր. Մարտիրոսյան
Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում ընդդիմության պարտությունը քաղաքացիների հիասթափության հետևանք էր, կարծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարև, Երևան» դաշինքի ընտրացուցակը գլխավորած Արմեն Մարտիրոսյանը։Չեռնոգորիան շահագրգռված է Հայաստանի հետ ինտենսիվ կապերի զարգացման հարցում. Լուկշիչ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:«Նաիրիտ» գործարանի արդիականացման նախագծին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն «Ռոսնեֆտ» և «Իտերա» ընկերությունները. ԶԼՄ
Ռուսական «Իտերան», միավորվելով «Ռոսնեֆտի» հետ, Հայաստանի «Նաիրիտ» խոշորագույն նավթաքիմիական ձեռնարկության արդիականացման նախագծին մասնակցելու բանակցություններ է վարում, գրում է ռուսական «Վեդոմոստի» թերթը` վկայաբերելով Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և գործարանի ներկայացուցիչներին։Հայաստանի բուհական համակարգը զգալի առաջընթաց է գրանցել Բոլոնյան կոնվենցիային միանալուց հետո. ՀԲ ներկայացուցիչ
Հայաստանի բուհական համակարգը զգալի առաջընթաց է գրանցել Բոլոնյան կոնվենցիային միանալուց հետո, երեքշաբթի հայտարարեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ծրագրերի գլխավոր մասնագետ Նաիրա Մելքումյանը։Հայաստանի և Չեռնոգորիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը Երևանում քննարկեցին երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։Հայ ուղևորներն այս ամռանը ստիպված կլինեն թանկ ավիատոմսեր գնել. փորձագետ
Հայ ուղևորներն այս ամառ կարող են դժվար կացության մեջ հայտնվել, քանի որ արտասահմանյան ավիաընկերությունները տոմսերը բարձր գներով են վաճառելու, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց Օդատրանսպորտային հաղորդակցությունների հասարակական խորհրդի հանձնաժողովի նախագահի տեղակալ Իզաբելլա Մուրադյանը։Հայաստանը մասնակցեց Դուբայի ամենամյա ներդրումային համաժողովին
Ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ ՀՀ պաշտոնական պատվիրակությունը և մոտ տասը հայկական մասնավոր ընկերություններ մասնակցեցին Դուբայի Ամենամյա ներդրումային երրորդ համաժողովին (Annual Investment Meeting, Dubai-2013):Բնապահպանության խնդիրների վերաբերյալ քաղաքացիական հասարակության իրազեկվածության բարձրացման մասին ձեռնարկ է հրապարակվել Հայաստանում
Բնապահպանության խնդիրների վերաբերյալ քաղաքացիական հասարակության իրազեկվածության բարձրացման մասին ձեռնարկ է հրապարակվել «Բլեջան» հասարակական կազմակերպության կանաչ կառավարում» ծրագրի շրջանակներում` Հայաստանի Օրհուս կենտրոնների հետ համատեղ` Counterpart International և USAID կազմակերպությունների աջակցությամբ։Երևանի ավագանու խորհրդի ընտրության ընթացքում գրանցված խախտումները հիմնականում թույլ են տվել ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՕԵԿ–ը. դիտորդներ
Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում խախտումները հիմնականում թույլ են տվել Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Օրինաց Երկիր» կուսակցությունները, հայտարարեց ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Ընտրական համակարգերի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահրամ Վարդանյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարը կայցելի Հայաստան
ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 6-7-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։Հայաստանում ակտուարների ծառայության պահանջարկը տարեցտարի կաճի. Գաբրիելյան
Հայաստանում ակտուարների ծառայության պահանջարկը տարեցտարի կաճի, երկուշաբթի ԱՊՀ երկրների ակտուարների երրորդ համաժողովի բացման արարողության ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը։ՀԿԵ–ն հայտարարում է ԿՀԵ-ԳՀ 013/006 ծածկագրով հաղորդակցման ցանցի համարնյութերի մատակարարման համար գնանշման հարցման անցկացման մասին
Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա 50 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում հաղորդակցման ցանցի համար նյութերի մատակարարման համար։Նորություններ 12161 - 12180 of 14667
First | Prev. | 607 608 609 610 611 | Next | Last