#ՀԱՅԱՍՏԱՆ
Եվրամիությունը Հայաստանին 3 մլն. եվրո է հատկացնում միգրացիայի խնդիրների լուծման նպատակով
Հայաստանը Եվրոպական Միությունից 3 մլն, կստանա «Նպատակային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ֆրանսիայի արտագաղթի և ներգաղթի գործակալության (OFII) կողմից, ուրբաթ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան։Հայ բնապահպաններն ահազանգում են ստորգետնյա և քաղցրահամ ջրերի պաշարների կրճատման խնդրի մասին
Ստորգետնյա և քաղցրահամ ջրերի պաշարների ծավալները ողջ աշխարհում, ու այդ թվում` Հայաստանում, աստիճանաբար նվազում են, ինչը սպառնում է լճերի և գետերի ծանծաղմանը, Ջրի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Ջրային ռեսուրսների խնդիրների հասարակական բնապահպանական կոալիցիայի փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը։Միջպետական բանկի բողոքը` «Նաիրիտի» նկատմամբ 25 մլն դոլարի հայցը վերադարձնելու մասին, կքննարկվի ապրիլի 3–ին
Իններորդ իրավարար վերաքննիչ դատարանն ապրիլի 3–ին է նշանակել Միջպետական բանկի բողոքը` «Նաիրիտի» նկատմամբ 25.183 մլն դոլարի հայցը վերադարձնելու մասին դիտարկումը, РАПСИ–ին են հայտնել դատարանից։ՀՀ նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Կելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ովքեր Երևան են ժամանել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ Ստեփանակերտում ունեցած հանդիպումներից հետո, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։Հայաստանի ՀԾԿՀ–ն չի մասնակցում մատակարարվող ռուսական գազի գների շուրջ բանակցություններին
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չի մասնակցում հանրապետություն մատակարարվող ռուսական գազի գների շուրջ բանակցություններին, հինգշաբթի խորհրդարանում հայտնեց ՀԾԿՀ ղեկավար Ռոբերտ Նազարյանը։Նշանակվել են Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի նոր դատախազները
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով Շիրակի մարզի դատախազ է նշանակվել Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, իսկ Լուռու դատախազ է նշանակվել Արմավիրի դատախազ Հակոբ Ղարախանյանը, տեղեկացվում է գլխավոր դատախազության կայքում։Հայաստանի ընդամենը տասը ատաբուժական ընկերություն է դադարեցրել գործունեությունը 2013թ.–ին. առողջապահության նախարարություն
Վերլուծության արդյունքներով` 2013 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 19–ն ընկած ժամանակաընթացքում բժշկական օգնության և սպասարկման ստոմատոլոգիական գործունեություն ծավալող կազմակերպություններից դադարեցման դիմում է ներկայացրել 10-ը, իսկ 2012թ. նույն ժամանակահատվածում` 7–ը, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը նոր հարկային ուղղումների պատճառով բազմաթիվ ատամնաբուժարանների կողմից իրենց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ ԶԼՄ–ների հրապարակումների հիման վրա։Հայաստանի անտառային տնտեսության ոլորտի օրենսդրությունը լրամշակման կարիք ունի. Գյուղատնտեսության նախարարություն
Հայաստանի անտառային տնտեսությունը կարգավորող իրավական և օրենսդրական դաշտը պետք է փոխվի և լրամշակվի, «ԱՌԿԱ» գործակալությանը հինգշաբթի հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության անտառային տնտեսության բաժնի պետ Արթուր Պետրոսյանը։ԵՄ–ն շարունակում է պնդել, որ Հայկական ԱԷԿ–ը պետք է փակել
ԵՄ–ն շարունակում է պնդել, որ Հայկական ԱԷԿ–ը պետք է շուտափույթ կերպով հանել շահագործումից, հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Տրայան Հրիսթեան` ներկայացնելով Հայաստան–ԵՄ Հարևանության եվրոպական քաղաքականության (ՀԵՔ) ծրագրի իրագործման գործում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ զեկույցը։Հարկային օրենքների հաճախակի փոփոխություններն անցանկալի են, բայց անխուսափելի են անցումային ժամանակահատվածում գտնվող երկրների համար. ՀՀ վարչապետ
Հարկային օրենքների հաճախակի փոփոխություններն անցանկալի են, բայց անխուսափելի են անցումային ժամանակահատվածում գտնվող երկրների համար, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին։UNIDO–ն Լոռու և Շիրակի մարզերի երիտասարդ ձեռնարկատերերի օժանդակության փորձնական ծրագիր է ներկայացրել
ՄԱԿ–ի արդյունաբերական զարգացման ծրագիրը (UNIDO) չորեքշաբթի ներկայացրել է «Հայաստանի երիտասարդության ձեռնարակատիրական գործունեության օժանդակություն» փորձնական ծրագիր, որը Հայաստանի Լոռու և Շիրակի մարզերում։Նորություններ 12501 - 12520 of 14658
First | Prev. | 624 625 626 627 628 | Next | Last