#ՀԱՅԱՍՏԱՆ
John Deere ընկերությունը պատրաստվում է աշխուժացնել իր գործունեությունը Հայաստանում
John Deere գյուղատնտեսական տեխնիկա արտադրող համաշխահային ճանաչում ունեցող կազմակերպությունը մտադիր է ակտիվացնել իր գործունեությունը Հայաստանում, երեքշաբթի ասաց «Ջոն Դիր» ընկերության ԱՊՀ տարածաշրջանային ծրագրերի համակարգող Դիրք Սթրաթմանը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հետ հանդիպման ընթացքում։Հենրիխ Մխիթարյանն ամռանը ցանկանում է «Շախտյորից» տեղափոխվել սուպերակումբներից մեկը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չորեքշաբթի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ կանի ամեն ինչ, որ այս ամռանը տեղափոխվի սուպերակումբներից մեկը։Հանեսյան. ՓՄՁ–ի խնդրահարույց վարկերը Ամերիաբանկի ընդհանուր վարկային պորտֆելի 1%–ն էլ չեն կազմում
Փոքր և միջին բիզնեսի խնդրահարույց վարկերն Ամերիաբանկի ընդհանուր վարկային պորտֆելում 1 տոկոսից պակաս թիվ են կազմում, տեղեկացրեց բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։ «Մեր պորտֆելում նման վարկերը կարելի է մատների վրա հաշվել, և դրանք 1 տոկոսից պակաս են»,– չորեքշաբթի ասաց նա լրագրողներին։Հայաստանի արդյունաբերական արտադրանքը 2013 թվականի փետրվարին ավելացել է 13,3%–ով և 93,1 մլրդ դրամ կազմել
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2013 թվականի փետրվարին, նախորդ տարվա 2012 թվականի համեմատ, ավելացել է 13,3% –ով և շուրջ 93,1 մլրդ դրամ կազմել։ Այս տվյալները ներկայացել է Ազգային վիճակագրական ծառայությունը։ՎԶԵԲ–ը 12 մլն դոլարի չափով վարկ կհատկացնի Ամերիաբանկին` ՓՄՁ–ի, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ֆինանսավորման համար
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 12 մլն դոլար գումարի չափով վարկ կհատկացնի Ամերիաբանկին` ՓՄՁ–ի, վերականգնովղ էներգետիկայի և էներգախնայողության ֆինանսավորման համար։ Համապատասխան վարկային պայմանագիրն այսօր ստորագրել են «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը և ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։Հայաստանի ՀԿ–ներն առաջարկում են վերանայել գյուղատնտեսական բարեփոխումները Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում
Հայաստանի Ֆինանսների նախարարության մշակած Հայաստանի` 2012-2025 թթ.–ի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության բարեփոխմանը վերաբերող բաժինը վերանայման և լրացման կարիք ունի, կարծում է տվյալ նախագծի գյուղատնտեսական հարցերով ճյուղային խմբի համակարգող Սարգիս Սեդրակյանը։Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013թ.–ի հունվար- փետրվար ամիսներին ավելացել է 14%–ով և կազմել շուրջ 887,2 մլն դոլար
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013թ.–ի հունվար–փետրվար ամիսներին կազմել է 887,2 մլն դոլար ` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։ՎՏԲ–Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով վարկային հայտեր ձևակերպել
ՎՏԲ-Հայաստան Բանկի Ինտերնետ-բանկինգ հեռակառավարման սպասարկման համակարգը համալրվել է ևս մեկ հնարավորությամբ` Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով վարկային հայտերի ձևակերպում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։2012–2025թթ.–ի Հայաստանի աղքատության կրճատման ծրագիրը վերանայման կարիք ունի. փորձագիտական գնահատական
Հայաստանի Ֆինանսների նախարարության մշակած Հայաստանի` 2012-2025 թթ.–ի զարգացման ռազմավարության շրջանակներում աղքատության ու անհավասարության կրճատման ծրագիրը վերանայման կարիք ունի, կարծում են Կայուն զարգացման ծրագրի/Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի քաղաքացիական միության ցանցի ճյուղային խմբում։ՀՀ նախագահը կառավարության կազմի արմատական փոփոխության համար պատճառներ չի տեսնում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր չէ արմատապես փոխել նոր կառավարության կազմը։ «Իմ պատասխանը հետևյալն է` այսօր դեռևս ես պատճառ չեմ տեսնում կարդինալ փոփոխություններ անելու, բայց դա չի նշանակում, որ կառավարության անդամները երաշխավորված են այդպիսի փոփոխություններից կամ ես նրանց ինչ-որ արտոնություն եմ տալիս»,– երկուշաբթի լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է նախագահը։ՀՀ նախագահը դեռ չի կարող աբխազական երկաթուղու բացման կոնկրետ ժամկետներ նշել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աբխազական երկաթուղու բացման հույս ունի, սակայն չի կարող երկաթուղու բացման կոնկրետ ժամկետներ նշել։ «Թե ինչ ժամկետներում, ես դժվարանում եմ ասել: Խնդիրներ կան՝ կապված վրացական կողմի հետ, խնդիրներ կան՝ կապված աբխազական կողմի հետ, խնդիրներ կան՝ կապված ռուսական կողմի հետ, միայն մենք ենք, որ խնդիր չենք հարուցել, և ցանկություններս շատ մեծ է»,–երկուշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է նախագահը։Հայաստանի ՏՄՊՊՀ–ի ղեկավարը Carrefour–ի ներկայացուցիչներին հրավիրել է առաջացած խնդիրները քննարկելու
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը ԶԼՄ–ների միջոցով Carrefour հիպերմարկետների հայտնի ֆրանսիական ցանցի ներկայացուցիչներին հրավիրել է հայկական շուկա դուրս գալու հետ կապված նրանց մոտ առաջացած խնդիրները քննարկելու։Նորություններ 12521 - 12540 of 14658
First | Prev. | 625 626 627 628 629 | Next | Last