#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանում Carrefour հիպերմարկետների ցանցի հայտնվելը մի շարք ապրանքների և ծառայությունների արժեքի նվազման կբերի. Էկոնոմիկայի նախարարություն
Հայկական շուկայում Carrefour հիպերմարկետների հնարավոր հայտնվելը մի շարք ապրանքների և ծառայությունների տեսակների արժեքի նվազման կհանգեցնի, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել աճող ձեռնարկություններին. վարչապետ
Հայաստանի կառավարությունը պատրաստ է օգնություն առաջարկել այն բոլոր ձեռնարկություններին, որոնք ի վիճակի են ընդլայնել իրենց արտադրությունը, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։Հայաստանում արտադրած ծխախոտի ծավալը 2012 թ.–ին կազմել է 25.4 մլրդ դրամ` ավելանալով 57.1%–ով
Հայաստանում 2012 թվականին արտադրած ծխախոտի ծավալը կազմել է 25.4 մլրդ դրամ` 2011 թվականի համեմատ ավելանալով 57.1 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրման ծավալը 2012թ.–ին աճել է 8,1%-ով՝ կազմելով 8 մլրդ կՎտ/ժ
Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրման ծավալը 2012 թվականին կազմել է 8 մլրդ կՎտ/ժ, ինչը 8,1 տոկոսով բարձր է 2011թ.-ի ցուցանիշից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:ՖԻՖԱ–ի վարկանիշում Հայաստանը 80–րդ հորիզոնականն է զբաղեցնում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, հավաքելով 462 միավոր, ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշում 80–րդ տեղն է զբաղեցրել` նախորդ վարկանիշի համեմատ իջնելով միանգամից 5 հորիզոնականով, հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։Ուկրաինայի հասարակական կազմակերպություններին մտահոգում են Բաքվի` Հայաստանին ուղղված սպառնալիքները
Համաուկրաինական «Նառոդնա Ռադա» հասարակական կազմակերպությունը, որը միավորում է Ուկրաինայի 4500 հասարակական կազմակերպություններ, դիմել է ԵԱՀԿ–ին` Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությունը կանխելու ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու կոչով, հաղորդում է Analitika.at.ua–ն։Երևանի քաղաքապետարանի բյուջեի հարկային մուտքերն արտաքին գովազդի հաշվին 2012 թ.–ին աճել են 25%–ով. վարչության պետ
Արտաքին գովազդի հաշվին Երևանի քաղաքապետարանի բյուջեի մուտքերը 2012 թվականին աճել են 25 տոկոսով` կազմելով 1 մլրդ 467 մլն դրամ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։Հայաստանում ոսկուց պատրաստված արտադրանքի ծավալը 2012 թվականին ավելացել է 7,4%–ով և 15,1 մլրդ դրամ կազմել
Հայաստանում ոսկուց պատրաստված արտադրանքի ծավալը 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, ավելացել է 7.4 տոկոսով և կազմել 15.1 մլրդ դրամ, հայտնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աջակցման ԵՄ ծրագիրը հաջողությամբ իրականացվել է
ԵՄ–ի Twinnig-ի «Twinning–ի միջոցով աջակցություն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը» երկամյա ծրագիրը հաջողությամբ իրականացվել է Հայաստանում, ծրագրի փակման առիթով կայացած միջոցառման ընթացքում ասաց Եվրամիության վիճակագրական ծառայության «Վիճակագրական համագործակցություն» բաժնի պետ Կլաուդիա Յունկերը։Հայաստանում քիմիական արդյունաբերության արտադրության ծավալը 2012թ.–ին կրճատվել է 8,7%–ով` կազմելով 7,5 մլրդ դրամ
Հայաստանի քիմիական արդյունաբերության արտադրության ծավալը 2012թ.–ին կազմել է 7,5 մլրդ դրամ` 2011թ.–ի ցուցանիշի համեմատ կրճատվելով 8,7 տոկոսով, հաղորդեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։Սահմանին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հայ պայմանագրային զինծառայող է վիրավորվել, ՀՀ ԶՈՒ–ն վերահսկում է իրավիճակը
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորվել է պայմանագրային զինծառայող 22–ամյա Գևորգ Մելիքբեկյանը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։FAO-ն օգնում է Հայաստանին ֆիտոսանիտարական հնարավորությունների ամրապնդման ուղղությամբ ռազմավարություն մշակել
ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն օգնում է Հայաստանին ֆիտոսանիտարական հնարավորությունների ամրապնդման ուղղությամբ ռազմավարություն մշակել, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը։Նորություններ 12801 - 12820 of 14656
First | Prev. | 639 640 641 642 643 | Next | Last