#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանից շուրջ 10 գիտական կոլեկտիվներ մտադիր են հայտ ներկայացնել «Սկոլկովո» մասնակցի կարգավիճակի համար
Առաջիկայում Հայաստանից շուրջ տասը գիտական կոլեկտիվներ հայտեր կներկայացնեն «Սկոլկովո» նախագծի մասնակցի կարգավիճակ ստանալու համար, ասաց «Սկոլկովո» հիմնադրամի դեպարտամենտի պետ Ալեքսանդր Օկունևը։Հայրիկյանը կդիմի Հայաստանի ՍԴ` երկու շաբաթով ընտրությունները տեղափոխելու խնդրանքով. շտաբի համակարգող
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը կդիմի Սահմանադրական դատարան` երկու շաբաթով ընտրությունները տեղափոխելու խնդրանքով, ուրբաթ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց թեկնածուի նախընտրական շտաբի համակարգող Մանյա Այվազյանը։Հայաստանի, Ռուսաստանի և ԱՄԷ–ի գործարար կանայք համագործակցություն են հաստատում
Հայաստանի, Ռուսաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների բիզնեսի կին ներկայացուցիչները համագործակցություն են հաստատում, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին առընթեր Աջակցություն գործարար կանանց հիմնադրամի ղեկավար Լիլիա Գևորգյանը։Հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածուն համաձայնել է համալիր բուժզննում անցնել
Հացադուլ անցկացնող Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը համաձայնել է առաջիկայում համալիր բուժզննում անցնել հիվանդանոցում` առողջական վիճակը գնահատելու նպատակով, ուրբաթ թեկնածուի հետ կայացած հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրեց հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։Հայաստանի ազգային հավաքականը չեխերի հետ հանդիպման նախաշեմին կմրցի հայկական երիտասարդական հավաքականի հետ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարտի 21–ին ստուգողական հանդիպում կանցկացնի երկրի երիտասարդական հավաքականի հետ` Չեխիայի թիմի հետ կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղի նախաշեմին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ԱԱԾ-ն հաստատում է Հայրիկյանի մահափորձի մեջ կասկածվող անձանց ձերբակալելու փաստը
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է, որ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել են երկու հոգու։ԿԸՆ–ն հորդորում է ՀՀ նախագահի թեկնածուին դադարեցնել հացադուլը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է իր մտահոգությունը Հանրապետության Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի շարունակման վերաբերյալ` հատկապես նկատի ունենալով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը` կապված պարոն Ղուկասյանի առողջական վիճակի վատթարացման հետ:Միջպետական բանկը հայկական «Նաիրիտի» սեփականատիրոջից 25 մլն դոլար է պահանջել Մոսկվայի իրավարար դատարանում
Մոսկվայի իրավարար դատարանը մարտի 18–ին Միջպետական բանկի հայցով նախնական լսումներ կանցկացնի Rhinoville Property Limited–ի` ԽՍՀՄ–ում սինթետիկ կաուչուկի միակ արտադրող «Նաիրիտ» հայկական քիմիական հսկայի սեփականատիրոջ դեմ` 25.1831 միլիոն դոլարի գանձման վերաբերյալ, Իրավական և դատական տեղեկատվության ռուսական գործակալությանը (ԻԴՏՌԳ) հայտնել է դատարանի ներկայացուցիչը։«Սպառողների ազգային ասոցիացիան» մի շարք արտադրողների թույլ է տվել իր նշանն օգտագործել իրենց արտադրանքի վրա
«Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը մի շարք արտադրողների թույլ է տվել իր նշանն օգտագործել նրանց արտադրանքի վրա` որպես ապրանքի որակի վկայություն, հայտնեց կազմակերպության նախագահ Մելիտա Հակոբյանը։ «Մենք որոշեցինք փորձ անցկացնել` արտադրողներին տալ մեր նշանը։ Համագործակցություն սկսեցինք այն ընկերությունների հետ, որոնց հետ աշխատում ենք երկար տարիներ»,– ասաց նա։Հայկական խորհրդարանը թույլատրել է տեխնիկայի մատակարարումներ սկսել Մեղրու ՀԷԿ–ի կառուցման համար
Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի վավերացրել է 2011 թվականի դեկտեմբերի 23–ին Հայաստանի և Իրանի կառավարությունների կողմից ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ոլորտում համագործակցության մասին» արձանագրության լրացումները, որոնք վերաբերվում են շինարարության համար տեխնիկայի մատակարարումներին։Հայաստանում միջին ամսական աշխատավարձը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ավելացել է 28,8%-ով՝ կազմելով 153,7 հազար դրամ
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ.-ի դեկտեմբերին, ըստ նախնական գնահատականների, հասել է 153 756 դրամի (379 դոլար), ինչը 28,8 տոկոսով ավելի է նոյեմբերի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:Հայաստանում պարենային ապրանքների գները հունվարին ավելացել են 5,1%-ով
Հայաստանում պարենային ապրանքների գները 2013թ.-ի հունվարին, 2012թ.–ի դեկտեմբերի համեմատ, ավելացել են 5,1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է մրգերի, բանջարեղենի և կարտոֆիլի 11,8-31,8 տոկոս թանկացմամբ։ Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է հատկացրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:Նորություններ 12841 - 12860 of 14654
First | Prev. | 641 642 643 644 645 | Next | Last