#ՀԱՅԱՍՏԱՆ
Ընդդիմադիր ՀԱԿ–ի ղեկավարը ՀՀ ընտրությունները համեմատել է ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանքի հետ
ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում Հայաստանի նախագահական ընտրությունները համեմատել է ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանքի հետ։ՀՀ կառավարությունը քաջ գիտակցում է իր թերությունները և ջանում է շտկել դրանք. վարչապետ
Հայաստանի կառավարության գործունեության մեջ բազում թերություններ կան, որոնք գործադիր իշխանությունը ջանում է շտկել, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին։Հայաստանի վարչապետը պատրաստ է անձամբ օժանդակել Հայաստանում ԵՄ բարեփոխումների առաջխաղացմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրամիության խորհրդատվական խմբի` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել անձամբ օժանդակել Հայաստանում ԵՄ բարեփոխումների առաջխաղացմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ԿԸՀ–ն մերժել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում քննարկել է Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի 04.02.2013թ. դիմումը, որում դիմումատուն նշում է, թե Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր քարոզարշավում, երկրորդ շաբաթից սկսած, օգտագործում է գովազդային հոլովակ, որտեղ ներառված է իր պատկերը:Սարգսյանն ատամանաբուժական կլինիկաների հարկային նոր լրացումները «խելամիտ և թեթև բեռ» է համարում
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի խորհրդարանում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ ատամնաբուժական կլինիկաների լրացուցիչ ֆիքսված վճարները խելամիտ և թեթև հարկային բեռ են։Հայաստանի նախագահի թեկնածուն խոստանում է մեկ տարում 5%–ով կրճատել աղքատությունը` հարկման պրոգրեսիվ սանդղակի հաշվին
Հայաստանի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում խոստանում է արդեն 2013 թվականին հասնել աղքատության 5–տոկոսանոց կրճատման` հարկման պրոգրեսիվ սանդղակի ներդրման հաշվին։Հայ գործարարների գրեթե 70%–ի կարծիքով կադրային խնդիրները կապված են մասնագետների տեխնիկական հմտությունների պակասի հետ. GTI զեկույց
Հայաստանում գործարարների 68 տոկոսը կարծում է, որ երկրում տեխնիկական հմտությունների պակաս կա, ինչի պատճառով բարդանում է որակյալ մասնագետների աշխատանքի ընդունելու գործընթացը։ Դրա վկայությունն են Grant Thornton International աուդիտորակոնսալթինգային առաջատար ընկերության Միջազգային բիզնես–զեկույցի (IBR) տվյալները։Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը լեհ դեսպանին հիշեցրել է դիվանագիտական էթիկայի շրջանակների մասին
Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Հայաստանում Լեհաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու` հայկական թերթերից մեկին տված հարցազրույցը, դիվանագետին հիշեցրել է դիվանագիտական էթիկայի շրջանակների մասին։Նորություններ 12861 - 12880 of 14654
First | Prev. | 642 643 644 645 646 | Next | Last