#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանը կարող է ավելացնել կոնյակի ու մսի արտահանումը Ռուսաստան, ինչը տնտեսական աճ կապահովի. փորձագետ
Հայաստանը կարող է ավելացնել Ռուսաստան արտահանվող հայկական կոնյակի և մսի ծավալները, ինչը թույլ կտա ապահովել ոչ միայն կայուն, այլ նաև արագացված տնտեսական աճ, կարծում է ԵվրԱզԷՍ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։Հայաստանը կօժանդակի աբխազական երկաթուղային հատվածի շուտափույթ բացմանը. ԱԳՆ ղեկավար
Հայաստանն իր հնարավորությունների չափով կանի հնարավորինը` երկաթուղու աբխազական հատվածի բացման հարցի դրական և շուտափույթ լուծմանն օժանդակելու համատեքստում, ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։«Արմենիան Քարդ» ընկերությունը 2012թ.-ի դեկտեմբերին ավելի քան 43,5 հազար քարտ է թողարկել
ArCa հայկական վճարային համակարգը 2012 թվականի դեկտեմբերին թողարկել է 43598 պլաստիկ քարտ, ինչը 40,7 տոկոսով շատ է 2011 թվականի դեկտեմբերին թողարկված քարտերի քանակից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից:ԱՄՆ ՄԶԳ-Ն կաջակցի սևծովյան տարածաշրջանի մետաքսի ճանապարհի միջանցքի ծրագրին
ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») դրամաշնորհի համաձայնագիր ստորագրեց «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (ՀՀՃԾ) հասարակական կազմակերպության հետ, որն իրականացնելու է Սևծովյան տարածաշրջանի մետաքսի ճանապարհի միջանցքի ծրագիրը (ՍՏՄՃՄ), հայտնում են USAID մամուլի ծառայությունից:Եվրասիական ինտեգրացիան թույլ կտա Հայաստանին 5-6%–ով ավել ՀՆԱ–ի աճ ապահովել
Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությունը թույլ կտա 5-6%–ով ավել տնտեսության աճ ապահովել` ինտեգրման բացակայության դեպքում համախառն ՀՆԱ–ի համեմատ, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի տնօրեն, ռուս պատմաբան Ալեքսեյ Վլասովը։Հայաստանի եվրասիական և եվրոպական ինտեգրման գործընթացները չեն հակասի միմյանց. փորձագետ
Հայաստանի եվրասիական և եվրոպական ինտեգրման գործընթացները չեն հակասի միմյանց, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը։Հայաստանը պետք է կողմնորոշվի մինչև 2015թ.–ը Եվրասիական նախագծի շրջանակներում փոխգործակցության ձևաչափի հարցում
Հայաստանը պետք է հասարակության ներսում լուրջ բանավեճերի ճանապարհով կողմնորոշվի մասնակցության կամ Եվրասիական նախագծի շրջանակներում փոխգործակցության ձևաչափի հարցում մինչև 2015թ.–ին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրումը, կարծում է «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի տնօրեն, ռուս պատմաբան Ալեքսեյ Վլասովը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։Սարգսյանը և Մեդվեդևը պայմանավորվել են հանդիպել Մոսկվայում՝ երկկողմ հարաբերությունների օրակարգը քննարկելու համար
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել Մոսկվայում՝ երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգի հարցերն ավելի մանրամասն քննարկելու համար, հաղորդում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։Հայաստանում Եվրասիական երիտասարդական ֆորում կարող է ստեղծվել 2013թ.–ին
Հայաստանում Եվրասիական երիտասարդական ֆորում կարող է ստեղծվել 2013թ.–ին։ Նման առաջարկով երեքշաբթի Երևանում«Եվրասիական մարդասիրական և տեղեկատվական տարածք` Հայաստանի համար հնարավորությունների նոր պատուհաններ» կլոր սեղանի ժամանակ հանդես է եկել ԱՊՀ երկրների երիտասարդական միության վարչության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։Հայաստանում ՀԿԵ–ի տրանսպորտային ծառայությունների կենտրոնի գործունեությունից ստացված եկամուտը կազմել է ավելի քան 898 մլն դրամ` 111%–ով գերազանցելով 2012թ.–ի պլանային առաջադրանքը
«ՀարավԿովկասյան երկաթուղի» ՓԲԸ տրանսպորտային ծառայությունների կենտրոնի (ՏԾԿ) գործունեությունից ստացված եկամուտը գերազանցում է բյուջետային ծրագիրը և 111 տոկոսով` 2012թ.–ի պլանային առաջադրանքը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀԿԵ–ի մամուլի ծառայությունից։Հայաստանի ընտրական օրենսդրությունը գրեթե կատարյալ է. ԱՊՀ ՄԽՎ դիտորդներ
Ընտրական ընթացքը կարգավորող ՀՀ օրենսդրությունը գրեթե կատարյալ է, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի համակարգող Ալեքսանդր Ստոյանոգլոն։ Խումբը հետևում է հանրապետության նախագահական ընտրություններին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։Հայաստանը 2013թ.–ին կնախագահի ԵԽ նախարարների կոմիտեում
Հայաստանը նախագահելու է ԵԽ-ի նախարարների կոմիտեում 2013 թվականին, ինչը հնարավորություն կտա զարգացնել Երևանի և Ստրասբուրգի համագործակցությունը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը։Նորություններ 12961 - 12980 of 14648
First | Prev. | 647 648 649 650 651 | Next | Last