#ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է կարգավորել բուժաշխատողների աշխատավարձերի ու դեղերի շրջանառության հարցերը
ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է կարգավորել բուժաշխատողների աշխատավարձերի ու դեղերի շրջանառության հարցերը, չորեքշաբթի հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճը 2012 թ.–ի արդյունքներով կգերազանցի 8.3%–ը. նախարար
Հայաստանում 2012 թվականի 11 ամիսներին գյուղատնտեսական մթերքի ծավալը կազմել է մոտ 789.9 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8.3 տոկոսով, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։Հայաստանի և ԵՄ–ի ասոցիացման մասին համաձայնագիրը կարող է Թուրքիայի վրա ճնշման լծակներ ստեղծել. փորձագետ
Հայաստան–ԵՄ ասոցիացման մասին համաձայնագրի հնարավոր կնքումը և պայմանագրի շրջանակներում ԵՄ մաքսային միությանը Հայաստանի հնարավոր միանալու հեռանկարները կարող են լրացուցիչ ինստիտուցիոնալ լծակներ ստեղծել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հարցում, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Տեր–Մաթևոսյանը։Հայաստանում Carrefour ֆրանսիական առևտրային կենտրոնի գործունեության համար խոչընդոտներ չկան. թերթ
Carrefour հիպերմարկետների ֆրանսիական ցանցի հայկական ներկայացուցչության գլխավոր տնօրեն Վաչե Արսենը հերքել է այն խոսակցությունները, որ իշխանությունների ճնշման տակ ընկերությունը հրաժարվել է ներկայացուցչություն բացել երկրում, տեղեկացնում է «Ժողովուրդ» թերթը։Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլ ընկերությունը շուրջ 7,8 մլն դրամ է տրամադրել խոցելի խմբերի 132 անձանց մասնագիտական վերապատրաստման համար
«Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլ» ընկերությունը շուրջ 7,8 մլն դրամ է տրամադրել «Ձեռներեցություն հանուն սոցիալական փոփոխության» բարեգործական ծրագրի իրականացման համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։Հայաստանի ներկան և ապագան պայմանավորված է իշխանությունների և ԶԼՄ–ների համատեղ աշխատանքով. նախագահ
Իշխանությունները և ԶԼՄ–ները դաշնակիցներ են և միասին իրականացնում են առաքելություն, որի արդյունքներով պայմանավորված է ոչ միայն երկրի ներկան, այլև` տեսանելի ապագան, ԶԼՄ–ների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ընդունելության ժամանակ ելույթ ունենալիս ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։ՏՄՊՊՀ–ն վարչական վարույթ է հարուցել կենցաղային տեխնիկա արտադրող երեք ընկերությունների նկատմամբ
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել «Արայ», «Տեխնոլայֆ» և «Վեգա» ընկերությունների նկատմամբ, որոնք զբաղվում են կենցաղային տեխնիկայի վաճառքով, երեքշաբթի լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։Նորություններ 13121 - 13140 of 14648
First | Prev. | 655 656 657 658 659 | Next | Last