#ՀԱՅԱՍՏԱՆ
ԵԱՀԿ ԽՎ նախագահը պատրաստվում է անձամբ գլխավորել Հայաստանի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությունը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլիորին տեղեկացրեց, որ նպատակադրված է անձամբ գլխավորել ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում, հայտնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը:Հայ երիտասարդները կարող են «Սոչի 2014» ձմեռային Օլիմպիական խաղերի կամավորներ դառնալ
Անցկացված սկայպ-կոնֆերանսի ընթացքում հայ ուսանողները պատրաստակամություն են հայտնել դառնալ Սոչի քաղաքի ձմեռային Օլիմպիական խաղերի կամավորներ, հայտնում է Հայաստանում Ռոսսոտորդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:Սաֆարյան. Հայաստանը հետաքրքրությամբ է հետևում Եվրասիական միության ստեղծմանը
Վերջին ամիսներին Հայաստանում սկսել են ավելի ակտիվ քննարկել երկրի մասնակցության հավանականությունը եվրասիական և եվրոպական տարածքների ինտեգրման գործընթացներին: Փորձագիտական հանրությունը դիտարկում է իրադարձությունների զարգացման ամենատարբեր սցենարներ: Այդ հարցերով նախօրեին Եվրոպական և ասիական մեդիաֆորումի ընթացքում իր կարծիքը հայտնեց քաղաքական վերլուծաբան, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը, ով վերջին հինգ տարիներին գլխավորել է Համագործակցության հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը և ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը:ՀՀ ֆիննախի Վերահսկողական տեսչությունը դպրոցների և մշակութային կենտրոնների նորոգման համար նախատեսված շուրջ 670 մլն դրամի փոշիացում է բացահայտել
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պետբյուջեից Հայաստանի դպրոցների և մշակութային կենտրոնների նորոգման համար հատկացված 2,4 մլրդ դրամից 670 մլն դրամի չափով փոշիացում է հայտնաբերվել, լրագրողներին հայտնեց տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և «Ավստրիական Ավիաուղիներ» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Հինգշաբթի տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և «Ավստրիական Ավիաուղիներ» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը, հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:Վերջին յոթ տարիների ընթացքում հյուրանոցների թվի կրկնակի ավելացում է գրանցվել Հայաստանում. «Ամերիա» ՓԲԸ
«Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտության արդյունքները Հայաստանում հյուրանոցների ընդհանուր թվի կրկնակի աճ են գրանցել, ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված «Ամերիա»-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2012թ.-ի հունվար-հոկտեմբերին աճել է 3,1%–ով՝ ԱՊՀ երկրների 6,2% միջին աճի դեպքում
Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում (առանց խողովակաշարային տրանսպորտի) 2012 թվականի հունվար-հոկտեմբերին՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,1 տոկոսով՝ ԱՊՀ երկրներում գրանցված 6,2 տոկոսի դեպքում, ասվում է ԱՊՀ երկրների Վիճակագրական կոմիտեի կայքում:Կուտակային կենսաթոշակային հիմնադրամի միջոցները Հայաստանում ապահովագրված կլինեն. Հիմնադրամի ղեկավար
Կուտակային կենսաթոշակային հիմնադրամի միջոցները Հայաստանում ապահովագրված կլինեն, հինգշաբթի լրագրողներին ասաց «Կենսաթոշակային համակարգի տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը։Հայաստանում մանրածախ ապրանքաշրջանառությունը հունվար-հոկտեմբերին աճել է 2,7%-ով՝ ԱՊՀ երկրների 7,6% միջին աճի դեպքում
Մանրածախ ապրանքաշրջանառությունը Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,7 տոկոսով՝ ԱՊՀ երկրներում գրանցված 7,6 տոկոս միջին ցուցանիշի դեպքում: Այսպիսի տվյալներ է հրապարակել ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն:Հայաստանը 105-112-րդ տեղերում է Treansparency International-ի՝ կոռուպցիայի ընկալման մակարդակի վարկանիշում
Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության 2012 թվականի «Կոռուպցիայի ընկալման ինդեքս» վարկանիշում Հայաստանը 176 երկրների շարքում կիսում է 105-112-րդ տեղերը մի շարք պետությունների հետ: Դրանց թվում են՝ Ալժիրը, Բոլիվիան, Գամբիան, Կոսովոն, Մալին, Մեքսիկան և Ֆիլիպինները:Հայկական խորհրդարանը մեկ տարով հետաձգել է «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելը
Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց լրացումների փաթեթը, որը նախատեսում է «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետները:Հայաստանը 10 ամիսների ընթացքում գրանցած արդյունաբերական արտադրանքի 10% աճով առաջինն է ԱՊՀ երկրների շարքում՝
2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցած արդյունաբերական արտադրանքի 10-տոկոսանոց աճով Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում, ասվում է ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած հաղորդագրության մեջ:Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճը 9 ամսում 10,5% է կազմել ԱՊՀ երկրներում գրանցված 1,9% անկման պարագայում
Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճը 2012 թվականի հունվար–սեպտեմբերի ամիսներին , նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 10,5% է կազմել , այն դեպքում, որ ԱՊՀ երկրներում միջինը 1,9% անկում է գրանցվել, տեղեկանում ենք ԱՊՀ վիճակագրական կոմիտեի կայքից։Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Դեկտեմբերի 6-14-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:Մահացել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը
Հայաստանի կառավարությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, հինգշաբթի լռության րոպեով հարգեցին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորությունում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանի հիշատակը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:Նորություններ 13261 - 13280 of 14646
First | Prev. | 662 663 664 665 666 | Next | Last