#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայկական խորհրդարանը վավերացրել է հարկային վարչարարության արդիականացման ծրագրով ՀԲ-ի հետ 12 մլն դոլար արժողությամբ համաձայնագիրը
ՀՀ ազգային ժողովը երեքշաբթի վավերացրել է «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր» համաձայնագիրը, որի շրջանակներում Զարգացման միջազգային ասոցիացիան (Համաշխարհային բանկի հիմնադրամը) Հայաստանին 12 մլն դոլարի չափով վարկ կհատկացնի:«Սևծովյան ավազանի առևտրային ցանց» նախագծի շրջանակներում Հայաստանը կհամագործակցի Բուլղարիայի, Հունաստանի, Թուրքիայի և Ռումինիայի հետ
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը Ռումինիայում ստորագրել է «Սևծովյան ավազանի առևտրային ցանցի» պայմանագիրը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին կենտրոնի մամուլի ծառայությունից:Հայաստանի ԱԳՆ շենքի տեսքի փոփոխությունը կարող է խախտել Հանրապետության Հրապարակի պատմամշակութային անսամբլը
Հայաստանի ԱԳՆ շենքի արտաքին տեսքի փոփոխությունը կարող է հանգեցնել Հանրապետության Հրապարակի՝ որպես հայկական պատմամշակութային ժառանգության նմուշներից մեկի կորստի, ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:ՎԶԵԲ-ը 5 մլն եվրո է հատկացրել Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրը շարունակելու համար
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) կողմից համատեղ ֆինանսական հատկացումները աջակցել են Երևանի Մետրոպոլիտենի` լայնածավալ վերակառուցման և արդիականացման ծրագրի ֆինանսավորմանը:Հայաստանի պետբյուջեի հավելուրդը 2012 թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 1,5 մլրդ դրամ. Ֆինանսների նախարարություն
Հայաստանի պետական բյուջեն 2012 թվականի հունվար-հոկտեմբերին կատարվել է 1,5 մլրդ դրամի հավելուրդով՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի 29,4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը:Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոցի 10 դեպք
Բակային այցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է, տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:ՀՀ տրանսպորտի նախարարությունը պատրաստ է աջակցել «Զվարթնոց» օդանավակայանից մինչև «Չարբախ» կայարանն ընկած հատվածում նոր երկաթգծի կառուցմանը
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչներին՝ Մարսելո Վենդեյի եւ Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ:Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2012թ.–ի հունվար–հոկտեմբեր ամիսներին աճել է 8,2%–ով` կազմելով 727,5 մլրդ դրամ
Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի և ձկնորսության համախառն ծավալը 2012թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է շուրջ 727,5 մլրդ դրամ՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8,2 տոկոսով, հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:Հայաստանում միջին ամսական աշխատավարձը հոկտեմբերին նվազել է 0,17%-ով՝ կազմելով 118861 դրամ
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ.-ի դեկտեմբերին, ըստ նախնական գնահատականների, հասել է 118861 դրամի (292 դոլարի կամ 9094 ռուբլու), ինչը 0,17 տոկոսով քիչ է սեպտեմբերի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանը նոր օրինագիծ է ներկայացրել հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանը նոր օրինագիծ է ներկայացրել հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը։Նորություններ 13301 - 13320 of 14644
First | Prev. | 664 665 666 667 668 | Next | Last