#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի էներգետիկայի նախարարությունը խոստանում է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին ունեցած պարտքերը մարել 2-3 ամսում
«Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցների աշխատավարձի երկու-երեքամսյա պարտքը կմարվի, հայտարարեց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը՝ հղում անելով Էներգետիկայի նախարարությանը:Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են շարունակել ղարաբաղյան բանակցություններն ԱԳՆ ղեկավարների մակարդակով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան կատարած այցերից հետո երկուշաբթի հանդես են եկել հայտարարությամբ և հայտնել, որ Երևան ու Բաքուն համաձայնել են շարունակել բանակցություններն ԱԳՆ ղեկավարների մակարդակով, հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:«Գիտության և տեխնոլոգիաների ոլորտների ձեռնարկատիրություն» ծրագրի շրջանակներում վենչուրային համաժողով կանցկացվի Երևանում
Երկօրյա վենչուրային համաժողով կանցկացվի Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի (CRDF) համատեղ ջանքերով, հայտնում է EIF մամուլի ծառայությունը:Հայաստանի ՏՄՊՊՀ նախագահը կծանոթանա Գերմանիայի կարտելային մարմնի գործունեությանը
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը երկուշաբթի մեկնել է Գերմանիա՝ երկրի Դաշնային Կարտելային մարմնի (Բունդեսկարտելամտի) գործունեությանը ծանոթանալու նպատակով, հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը:Միջնորդները Հայաստանի նախագահի հետ քննարկել են Ղարաբաղի բանակցային գործընթացի շուրջ հետագա քայլերը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:Հայաստանը մասնակցել է Դուբայ քաղաքում կայացած համաշխարհային «Միջազգային փոխանակում» համաժողովին
Հայաստանը մասնակցել է նախորդ շաբաթ HSBC Խմբի Առևտրավարկային վարչության նախաձեռնությամբ Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացած համաշխարհային «Միջազգային փոխանակում» համաժողովին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին HSBC Բանկ Հայաստանի մամուլի ծառայությունից:ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է 2013թ.-ին գործարկել միջազգային ֆոկտորինգի ծառայություններ և մտնել ագրոհատվածի միկրովարկավորման հատված
ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է 2013թ.-ին միջազգային ֆակտորինգն արդյունաբերական շահագործման հանձնել և այն առաջարկել իր հաճախորդներին, ուրբաթ լրագրողներին ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Յուրի Գուսևը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալությնա հարցին:Հայաստանից պտուղ-բանջարեղենային մշակաբույսերի արտահանումը կրկնակի աճ է գրանցել՝ կազմելով 28500 տոննա. փոխնախարար
Թարմ պտուղ-բանջարեղենային մշակաբույսերի արտահանումը Հայաստանից այսօրվա դրությամբ կրկնակի աճել է նախորդ տարվա համեմատ՝ կազմելով 28500 տոննա, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:ՎԶԵԲ-ը Հայաստանին 10,3 մլն եվրոյի վարկ կտրամադրի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համար
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ֆինանսավորում է Հայաստանի և Վրաստանի միջև Բագրատաշենում գտնվող սահմանային գլխավոր անցակետում նոր կամրջի կառուցումը: Հայաստանին տրամադրվող 10,3 մլն եվրոյի կարկը ՎԶԵԲ-ի ներդրումն է Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի ֆինանսավորման մասով, ուրբաթ հայտնում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը:«Հայաստան» հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված գումարի գրեթե կեսը նվիրաբերել են ռուսաստանաբնակ բարերարները
«Հայաստան» հիմնադրամի կողմից կազմակերպված հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակությունների ավելի քան 21 մլն դոլարից 12.1 միլիոնը նվիրաբերել են ռուսաստանաբնակ բարերարները, հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։Նորություններ 13381 - 13400 of 14640
First | Prev. | 668 669 670 671 672 | Next | Last