#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանն ԱՊՀ երկրների հետ երկխոսություն է տանում նույն հարթության վրա, իսկ Ադրբեջանը բացարձակապես այլ ուղղությամբ է ընթանում. վարչապետ
Հայաստանն Ադրբեջանի հետ երկխոսության հնարավորությունը տեսնում է ԱՊՀ երկրների համար միասնական արժեքների հիման վրա, սակայն Ադրբեջանն այլ ուղղությամբ է շարժվում, ուրբաթ ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կյող-Բիզոյի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հայաստանում UNDP աշխատանքը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:Հայաստանը նոր ատոմային էներգաբլոկը կառուցելիս` հաշվի կառնի բոլոր ռիսկերը. վարչապետ
«Հայաստանը հաշվի կառնի բոլոր ռիսկերը՝ նոր ատոմային էներգաբլոկը կառուցելիս, և այն կհամապատասխանի անվտանգության բոլոր չափանիշներին»,–ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Երկուշաբթի Երևանում կկայանա տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 19-ին Երևանում կկայանա տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից:Քարի մշակման ոլորտում աշխատող ընկերությունները պետք է մտածեն իրացման նոր շուկաների մասին. ՀԱԳՄ
Քարի մշակմամբ զբաղվող հայկական ընկերությունները պետք է մտածեն իրացման նոր շուկաների մասին, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը։Հայաստանը կարևոր է համարում ԱՊՀ, ԵվրաԱզԷՍ, ՀԱՊԿ ձևաչափերը երկրների դիրքորոշումները մոտեցնելու համատեքստում. վարչապետ
ԱՊՀ, ԵվրաԱզԷՍ, ՀԱՊԿ ձևաչափերը օգնում են երկրների դիրքորոշումների մոտեցմանը, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՊՀ, Բալթյան երկրների ու Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ։Հայոց ցեղասպանության ողբերգությունը չպետք է ջնջվի ժողովուրդների հիշողությունից. ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի համակարգող
/. Հայոց ցեղասպանության ողբերգությունը չպետք է ջնջվի ժողովուրդների և յուրաքանչյուր նորմալ մարդու հիշողությունից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «ՌԻԱ Նովոստիի» ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավարի տեղակալ, ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի համակարգող Զախար Վինոգրադովը «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կատարած այցելության ժամանակ:Ոչ պաշտոնական տնտեսության չափը Հայաստանում գերազանցում է ՀՆԱ-ի 35 տոկոսը. ԱՄՀ
Ոչ պաշտոնական տնտեսության չափը Հայաստանում գերազանցում է ՀՆԱ-ի 35 տոկոսը, ասվում է ԱՄՀ-ի «Տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները. Կովկաս և Կենտրոնական Ասիա» զեկույցի լրացումներում: Միաժամանակ, ոչ պաշտոնական տնտեսության չափը, ԱՄՀ-ի տվյալներով, ԿԿԱ երկրներում կազմում է ավելի քան 75 տոկոս:Հայաստանի գիտնականները պետք է ավելի ակտիվ լինեն պետության և մասնավոր հատվածի համագործակցության մեխանիզմների մշակման հարցում. վարչապետ
Հայաստանի կառավարությունն ակնկալում է գիտական հանրության ակտիվ մասնակցությունը պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության մեխանիզմների մշակման հարցում, ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:Չորս խորհրդարանական խմբակցություններ դեմ կքվեարկեն 2013 թ.-ի պետբյուջեի նախագծին
«Ժառանգություն» կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, ինչպես նաև իրեն քաղաքական այլընտրանք համարող «Բարագավաճ Հայաստան» կուսակցությունը հինգշաբթի հայտարարեցին այն մասին, որ մտադիր են դեմ քվեարկել Հայաստանի 2013 թվականի պետական բյուջեի նախագծին:Եվրոպական և ասիական յոթերորդ մեդիաֆորումը կանցկացվի դեկտեմբերի 9-11-ը Մինսկում
2012 թվականի դեկտեմբերի 9-11-ը Մինսկում կանցկացվի Եվրոպական և ասիական յոթերորդ մեդիաֆորումը (ԵԱՄՖ), «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «ՌԻԱ Նովոստիի» ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավարի տեղակալ, ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի համակարգող Զախար Վինոգրադովը:ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամները կհանդիպեն Հայաստանի վարչապետի հետ
ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամները ժամանել են Հայաստան` վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպելու նպատակով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «ՌԻԱ Նովոստիի» ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավարի տեղակալ, ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի համակարգող Զախար Վինոգրադովը:Լատվիան մտադիր չէ միջամտել ղարաբաղյան կարգավորման գործընթացին. ԱԳՆ
Լատվիան մտադիր չէ միջամտել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, հինգշաբթի Երևանում հայտարարեց Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած համատեղ ճեպազրույցի ժամանակ։Նորություններ 13461 - 13480 of 14636
First | Prev. | 672 673 674 675 676 | Next | Last