#ՀԱՅԱՍՏԱՆ
Ֆինանսավորման աղբյուրների բացակայությունը Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման հիմնական խոչընդոտն է
Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման սկզբի համար հիմնական խոչընդոտը ֆինանսավորման աղբյուրների բացակայությունն է, երեքշաբթի բյուջետային լսումների ընթացքում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը:Էկոնոմիկայի նախարարության առաջնահերթությունները 2013թ.-ին կդառնան ՏՏ ոլորտը, զբոսաշրջությունը և արտահանման խթանումը
ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջնահերթությունները 2013թ.-ին կդառնան ՏՏ, զբոսաշրջության ոլորտները, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացման խթանման քաղաքականությունը, երեքշաբթի խորհրդարանի բյուջետային լսումների ընթացքում հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը չի անդրադառնա դրա աշխատանքի անվտանգության վրա. Էներգետիկայի նախարարություն
Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի 10 տարով երկարաձգումը սպառնալիք է ներկայացնում անվտանգության տեսանկյունից, երեքշաբթի բյուջետային լսումների ժամանակ հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը:Հնարավոր է` «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնն առաջիկա օրերին դադարեցնի իր գործունեությունը
«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնը հնարավոր է դադարեցնի օդերևութաբանական ծառայությունների տրամադրումը՝ «Արմավիա» ավիաընկերության մեծ պարտքերի պատճառով, երեքշաբթի հայտնեց կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Պավել Մանուկյանը:Իրանական պոլիմերային հումքի ներկրումը Հայաստան դադարեցվել է՝ Իրանի կողմից 52 անուն ապրանքատեսակի արտահանումը դադարեցնելու պատճառով
Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել է պոլիմերային հումքի ( պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ ) ներկրումը Հայաստան, հաղորդում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների ) միության մամուլի ծառայությունը:ՀՀ նախկին վարչապետն առաջարկում է 2013թ.-ին բյուջեից միջոցներ չհատկացնել զբոսաշրջության զարգացմանը
ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկում է 2013թ.-ին բյուջետային միջոցներ չհատկացնել զբոսաշրջության զարգացմանը, «քանի որ նախատեսված 50 մլն դրամը ոչ մի արդյունք չի տալու»:«ՀայՌուսգազարդ» ընկերությունը գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 2012 ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով:Նշված ժամանակահատվածում ընկերության կողմից վճարվել է 22,635,880.4 հազար դրամ:
Հայաստանում արտադրված դեղերի ծավալը բավարարում է տեղական պահանջարկի միայն 10-12%–ը. նախարար
Հայաստանում արտադրված դեղերի ծավալը բավարարում է տեղական պահանջարկի միայն 10-12%–ը, նոյեմբերի 3-4-ը Ծաղկաձորում անցած Հայաստանի դեղագործական ոլորտի բարեփոխումները քննարկման չորրորդ «առանց փողկապի» հանդիպման ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։Հաջորդ տարի Հայաստանի դեսպանություններ կբացվեն Մեքսիկայում, Ինդոնեզիայում և Վիետնամում
Մեքսիկայում, Ինդոնեզիայում և Վիետնամում 2013թ.-ին Հայաստանի դեսպանություններ կբացվեն, երկուշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ տեղեկացրեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:Հայաստանում դեղագործությունն առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է. նախարար
Դեղագործությունը Հայաստանի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից է, նոյեմբերի 3-4-ը Ծաղկաձորում անցած Հայաստանի դեղագործական ոլորտի բարեփոխումները քննարկման չորրորդ «առանց փողկապի» հանդիպման ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:Հայաստանում դեղի արտադրության տարեկան ծավալը 2020թ.-ին կարող է հասնել մինչև 95-135 մլն դոլարի. Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանում դեղորայքի արտադրության տարեկան ծավալը 2020թ.-ին կարող է հասնել 95-135 մլն դոլարի, նոյեմբերի 3-4-ը Ծաղկաձորում անցած Հայաստանի դեղագործական ոլորտի բարեփոխումները քննարկման չորրորդ «առանց փողկապի» հանդիպման ժամանակ «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության բաժնի պետ Հայկ Միրզոյանը:Հայաստանում պարենային ապրանքների գները հոկտեմբերին ավելացել են 2,1%-ով
Հայաստանում պարենային ապրանքների գները 2012թ.-ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ավելացել են 2,1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է հավկիթի, հացամթերքի, կենդանական և բուսական յուղերի, մրգերի, բանջարեղենի և կարտոֆիլի 2,5-9 տոկոս թանկացմամբ։ Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է հատկացրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:Հայաստանի օմբուդսմենը պահանջում է պաշտպանի գրասենյակին բյուջետային ֆինանսավորում հատկացնել
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի բյուջետային ֆինանսավորման ծավալը պետք է ավելացնել 11.8 միլիոն դրամով, երկուշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ընթացքում հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։Հայաստանում մեկնարկել է հայցադիմումային խորհրդակցությունը` նվիրված վնասված բեռնափոխադրումների փոխհատուցման խնդրահարույց հարցերի քննմանը
Ծաղկաձորում մեկնարկել է վնասված բեռնափոխադրումների փոխհատուցման խնդրահարույց հարցերի քննմանը նվիրված խորհրդակցության աշխատանքը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։Հայաստանում ոչ պարենային ապրանքի գները հոկտեմբերին ավելացել են 0,9%–ով
Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները 2012թ.–ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ավելացել են 0,9%–ով, ինչը հիմնականում պայմանավորված է հագուստի և կտորի թանկացմամբ` 1 տոկոս, մաքրող միջոցների`1 տոկոս, դեղորայքային միջոցների` 1,3 տոկոս, ոսկե զարդերի` 2 տոկոս, ջեռուցման` 3,2 տոկոս։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ են հատկացրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար 5 մլրդ դոլար կծախսեն
Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար կծախսվի 5 մլրդ դոլար, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման հարցերով պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։«World Travel Market» ցուցահանդեսում Հայաստանը կներկայացնեն 11 զբոսաշրջային ընկերություններ
Նոյեմբերի 5-8-ին Լոնդոնում տեղի կունենա «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 11 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ:Նորություններ 13581 - 13600 of 14636
First | Prev. | 678 679 680 681 682 | Next | Last