#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կմասնակցի զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին
Հոկտեմբերի 18-20-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում տեղի կունենա «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 6 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ:«Զվարթնոցը» վերսկսել է «Արմավիա» ընկերության չվերթերի սպասարկումը
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը վերսկսել է «Արմավիա» ընկերության չվերթերի սպասարկումը, չորեքշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:«Օդանավակայանը վերսկսել է «Արմավիա» ընկերության չվերթերի սպասարկումը մինչև հոկտեմբերի 18-ի կեսօրը: Այսօր «Արմավիան» փոխանցել է 90 միլիոն դրամ»,- ասել է Աբրահամյանը:
ՀՀ վարչական դատարանը «Նարեկացի» մշակութային կենտրոնի ղեկավարի հայցի նկատմամբ որոշում կընդունի նոյեմբերին
«Նարեկացի» մշակութային կենտրոնի ղեկավար, Storage Enterprise ընկերության տնօրենի պաշտոնակատար Նարեկ Հարությունյանի` Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանի դեմ հայցով Հայաստանի Վարչական դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի մեկին։«Վրաստան` գինու օրրան» ապրանքանիշով վրացական գինիների գրանցումը հայկական արտահանման համար խոչընդոտ չի ստեղծի. ընկերության ղեկավար
«Վրաստան` գինու օրրան» ապրանքանիշով վրացական գինիների գրանցումը ԵՄ–ում հայկական արտահանման համար խոչընդոտ չի ստեղծի, հայտնեց «Վեդի Ալկո» ընկերության ղեկավար Մանվել Ղազարյանը։ՀՀ–ն ու ՌԴ–ն համատեղ կստուգեն պարենային անվտանգության համար հատկացված բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը
Հայաստանի վերահսկիչ պալատը (ՎՊ) և ՌԴ Հաշվիչ պալատը (ՀՊ) համատեղ ստուգումներ կանցկացնեն պարենային անվտանգության համար հատկացված բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության ուղղությամբ, ռուսական շուկայում արտադրանքի մատակարարումների շրջանակներում, լրագրողներին հայտնեց ՌԴ ՀՊ նախագահ Սերգեյ Ստեպաշինը։ՀՀ և ՌԴ վերահսկիչ մարմինները համատեղ կստուգեն Ռուսաստանի հատկացրած վարկերի կատարողականը
Հայաստանի վերահսկիչ պալատը (ՎՊ) և ՌԴ Հաշվիչ պալատը (ՀՊ) հայկական կողմին Ռուսաստանի կողմից հատկացված վարկերի կատարողականի համատեղ ստուգումներ կանցկացնեն, լրագրողներին հայտնեց Հայաստանի ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը` երկու երկրների Գերագույն վերահսկիչ մարմինների խորհրդի համատեղ նիստի արդյունքում, որը տեղի ունեցավ չորեքշաբթի Երևանում։ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը կմասնակցի Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստին
ԱՄՆ փոխպետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Էրիկ Ռուբինը կմասնակցի Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 18-ին, հայտնում է Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանությունը:GeoProMining ընկերությունն «Ալբիոն» տեխնոլոգիայի ներմուծման տեխնիկական բազայում ներդրել է 45 մլն դոլար
GeoProMining լեռնահանքային ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը 45 մլն դոլար է ներդրել Հայաստանի Սոտքի հանքավայրի տեխնիկական բազայի թարմացման համար` դրանով ավարտելով վերջինիս արդիականացումը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։Հայաստանի և Ռուսաստանի Վերահսկիչ մարմինների միջև 2013-2015թթ. համագործակցության ծրագիր կստորագրվի Երևանում
ՀՀ վերահսկիչ պալատի ու ՌԴ հաշվիչ պալատի միջև նոր՝ 2013-2015թթ. համագործակցության մասին ծրագիր կստորագրվի չորեքշաբթի՝ երկու երկրների Գերագույն վերահսկիչ մարմինների խորհրդի համատեղ նիստի արդյունքում, որն այս րոպեներին ընթանում է Երևանում:Հայաստանի նախագահը կարևորում է ՀՀ վերահսկիչ պալատի ու ՌԴ հաշվիչ պալատի միջև սերտ փոխգործակցությունը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի երեկոյան Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի հետ հանդիպման ժամանակ կարևորել է ՀՀ վերահսկիչ պալատի ու ՌԴ հաշվիչ պալատի միջև սերտ փոխգործակցությունը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:Հայկական բուհերը կարող են $100-600 հազ. չափով դրամաշնորհներ ստանալ նորարարական ծրագրերի զարգացման համար
Հայկական բուհերը կարող են $100-600 հազ. չափով դրամաշնորհներ ստանալ նորարարական ծրագրերի զարգացման համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանը:ՎՏԲ-Հայաստան Բանկը մաստեր դասընթաց կազմակերպեց ավագ դպրոցի աշակերտների համար
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն Հայաստանում Ռոսսոտդրուդնիչեստվոյի ներկայացուցչության և Երևանի Թիվ 114 դպրոցի տնօրինութան հետ համատեղ կազմակերպեց կրթաճանաչողական էքսկուրսիա ավագ դպրոցի աշակերտների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Թիվ 35» մինիմասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամանակակից և հարմարավետ գրասենյակում
Հոկտեմբերի սկզբից Երևան, Բագրատունյաց փող. 13/113 հասցեում իր գործունեությունը վերսկսեց ժամանակակից և հաճախորդների սպասարկման համար հարմարավետ ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Թիվ 35» մինիմասնաճյուղը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:ՀՀ պետբյուջեի պակասուրդը 2013թ–ին կկազմի 120 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 2.6 %–ը. պատգամավոր
Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը 2013 թվականին կկազմի 120 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 2.6 %–ը երեքշաբթի լրագրողներին հայտնեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։Նորություններ 13761 - 13780 of 14630
First | Prev. | 687 688 689 690 691 | Next | Last