Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ պետբյուջեի պակասուրդը 2013թ–ին կկազմի 120 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 2.6 %–ը. պատգամավոր

16.10.2012, 17:01
Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը 2013 թվականին կկազմի 120 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 2.6 %–ը երեքշաբթի լրագրողներին հայտնեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը 2013 թվականին կկազմի 120 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 2.6 %–ը երեքշաբթի լրագրողներին հայտնեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։

«Բյուջեի եկամտային մասը 2013 թվականին կավելանա 13 տոկոսով, իսկ ծախսայինը` 12 տոկոսով, և, համապատասխանաբար, կկազմեն 1 տրլն 31 մլրդ դրամ և 1 տրլն 151 մլրդ դրամ»,– ասաց Մինասյանը` ներկայացնելով 2013 թվականի պետբյուջեի նախագիծը։

Խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը հայտնեց, որ ճգնաժամային տարիներից հետո Հայաստանին հաջողվում է հասնել բյուջետային պակասուրդի էական կրճատման։ Այսպես, այս տարի տվյալ ցուցանիշը ծրագրված է 2.8 տոկոսի մակարդակում, իսկ հաջորդ տարի ծրագրված է դրա էլ ավելի մեծ կրճատում։

Մինասյանի խոսքով, ընթացիկ շաբաթվա վերջում 2013 թվականի պետբյուջեի նախագծի հակիրճ տարբերակը կներկայացվի պատգամավորներին, իսկ հոկտեմբերի 30–ին կսկսվեն երկրի գլխավոր փաստաթղթի վեցօրյա քննարկումները։ Դրանից հետո պատգամավորները կներկայացնեն իրենց առաջարկությունները, որոնց արդյունքում կառավարությունը պետք է ներկայացնի փաստաթղթի վերջնական տարբերակը։ -0-