#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանում ՌԴ ԴՄԾ ներկայացուցչության փակումը չի կանգնեցնի միգրացիան. Կովալենկո
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն կարծում է, որ հանրապետությունում ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության փակումը չի կանգնեցնի միգրացիան, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ԲՀԿ–ից պատգմավորները պատրաստ են ԵԽԽՎ–ում իրենց լիազորությունները զիջել Վարդան Օսկանյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Հովհաննիսյանը պատրաստ են անհրաժեշտության դեպքում ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակությունում իրենց տեղը զիջել Վարդան Օսկանյանին` հասկանալով, որ ԵԽԽՎ պատգամավորի կարգավիճակը նրան լրացուցիչ անձեռնմխելի կդարձնի։Հայկական հասարակության ապահովված շերտերը հինգ անգամ ավել են պարենամթերք օգտագործում, քան անապահովները. հետազոտություն
ՀՀ բնակչության բարձր եկամուտներ ունեցող սոցիալական խմբերը հինգ անգամ ավել են պարենամթերք օգտագործում, քան բնակչության ամենաաղքատ շերտերը, տեղեկացրեց Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) փորձագետ Ելենա Մանուկյանը։Հայաստանի զբոսաշրջային ներուժը հսկայական է, սակայն առաջխաղացման կարիք ունի. փորձագետ
Հայաստանի զբոսաշրջային ներուժը հսկայական է, սակայն գովազդի և առաջխաղացման կարիք ունի, կարծում է Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի գիտական-արշավախմբային զբոսաշրջության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Զորինը, ով մասնակցել է Հայաստանում սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 9–նն անցկացված հայ–ռուսական գիտական-զբոսաշրջային արշավին։ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակի վրա կարող է դրվել նաև ՓՄՁ–ների շահերի պաշտպանության գործառույթը
Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի վրա կարող է դրվել ոչ միայն սպառողների, այլ նաև փոքր և միջին ձեռնարկությունների շահերի պաշտպանության գործառույթը, երեքշաբթի հայտարարեց Կենտրոնական Բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։Ֆինանսական հաշտարարի հայկական ինստիտուտի փորձը կուսումնասիրեն ԱՊՀ և Եվրոպայի երկրներում
Ֆինանսական հաշտարարի հայկական ինստիտուտի փորձը կուսումնասիրեն ԱՊՀ և Եվրոպայի մի շարք երկրներում, հայտարարեց Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը՝ ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» ամենամյա համաժողովի ընթացքում:GeoProMining-ը տոն է կազմակերպել սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար
GeoProMining ընկերությունը, որը հանքարդյունաբերող ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբ է, սահմանափակ կարողությունների տեր մարդկանց մի խմբի օգնել է մասնակցել Արենի գյուղում կազմակերպված գինեգործության փառատոնին, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:ԿԲ խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները
Հայաստանի Հանարապետության Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է ուժը կորցրած ճանաչել «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները, տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը:ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ տարեկան հանդիպումներին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 8-ից 12-ը աշխատանքային այցով մեկնում է Տոկիո՝ մասնակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2012 թ. տարեկան ժողովին:Առաջիկայում Հայաստանում գինու գործարան կբացվի. Էկոնոմիկայի նախարար
Առաջիկայում կսկսի Հայաստանում գինու և կոնյակի գործարան գործել 2007 թվականին հիմնված «Golden Grape ArmАs» իտալական կապիտալով ընկերության հիմքի վրա, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության բաժնի պետ Հայկ Միրզոյանը։Հայաստանի գինեգործության ոլորտի տարեկան աճը կազմում է շուրջ 20%. Էկոնոմիկայի նախարարություն
Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի գինեգործության ոլորտի տարեկան աճը կազմում է 20 տոկոս, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության բաժնի պետ Հայկ Միրզոյանը։Ադրբեջանը և Թուրքիան արմատական քայլերի չեն դիմի Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման դեպքում. պատգամավոր
Ադրբեջանը և Թուրքիան արմատական քայլերի չեն դիմի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանի գործարկման դեպքում, կարծում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերակցությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը։Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը
Հոկտեմբերի 8-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։Նորություններ 13841 - 13860 of 14623
First | Prev. | 691 692 693 694 695 | Next | Last