#ՀԱՅԱՍՏԱՆ
«ԱրմենՏել» ընկերությունն աջակցում է սոցիալական գործընկերությանը նվիրված ազգային համաժողովի անցկացմանը
«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) աջակցում է սոցիալական գործընկերությանը նվիրված երրորդ ազգային համաժողովի իրականացմանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:Ռուսական գազի մատակարարումը Հայաստան վերականգնվել է. ՀայՌուսգազարդ
Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր հոկտեմբերի 1-ին Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա իրականացվող վերականգնողական աշխատանքների պատճառով, վերականգնվել է, հայտնում է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունը:ՀՀ վարչապետը հանձնարարել է ոստիկանությանը քաղաքացիների համար տեղեկատվական հոլովակ պատրաստել Երևանի փողոցներում գործող ռադարների գործողության մասին
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստում Հայաստանի Ոստիկանապետին հանձնարարեց հեռուստատեսային հոլովակ պատրաստել` Երևանի փողոցներում ռադարների աշխատանքների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ՀՀ տրանսպորտի նախարարությունը մայրաքաղաքի միկրոավտոբուսներում ուղեվարձի բարձրացման քննարկումներ չի անցկացրել
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը քննարկումներ չի անցկացրել Երևանի միկրոավտոբուսների ուղեվարձի բարձրացման վերաբերյալ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանը։ՀՀ վարչապետն անձնական հսկողության տակ կվերցնի հարկային կառուցվածքներում առկա միջնորդության խնդիրը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կայացած կառավարության նիստի ընթացքում հայտնեց, որ մտադիր է անձնական հսկողության տակ վերցնել հանրապետության հարկային կառուցվածքների գործունեության միջնորդության խնդիրը։ԱԳՆ-ի շենքը վաճառվել է 51 մլն դոլարով
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում որոշում է ընդունել 51,271 մլն դոլարով Կառավարության թիվ 2 մասնաշենքում գտնվող «Տանգո» ՓԲԸ–ի վաճառքի մասին, որտեղ տեղակայված է հանրապետության արտգործնախարարությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։Հայաստանը միակողմանի կարգով չեղյալ է հայտարարել ԵՄ–ի քաղաքացիների և Շենգենյան գոտու երկրների համար նախատեսված մուտքի արտոնագրերը
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում որոշում է ընդունել Եվրոպական միության անդամ պետությունների և Եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող Եվրոպական միության ոչ անդամ պետությունների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։Արգենտինացի գործարար Էռնեկյանը հերքել է «Արմավիա» ընկերությունը գնելու մտադրության մասին խոսակցությունները
Հայկական ծագումով արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանը հերքել է Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը ձեռք բերելու մտադրության մասին խոսակցությունները, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրությունը 2012թ.–ի ութ ամիսների ընթացքում աճել է 13,2%–ով` կազմելով 698,4 մլրդ դրամ
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2012թ.–ի առաջին ութ ամիսներին աճել է 13,2 տոկոսով և կազմել 698,4 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության բաժնի պետ Հայկ Միրզոյանը։ՀՀ–ի կողմից ԵՄ–ի և Շենգենյան գոտու երկրների համար մուտքի արտոնագրերի չեղյալ հայտարարելը դրական կանդրադառնա Հայաստանում զբոսաշրջության զարգացման վրա. Գերմանիայի դեսպան
ՀՀ–ի կողմից ԵՄ–ի և Շենգենյան գոտու երկրների համար մուտքի արտոնագրերի չեղյալ հայտարարելը դրական կանդրադառնա Հայաստանում զբոսաշրջության զարգացման վրա, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում Գերմանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Ռայներ Մորելը։«ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը մտադիր է 2012թ.-ին ապահովագրավճարների ծավալը հասցնել 9.2 մլրդ դրամի
«ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունը մտադիր է 2012 թվականի ավարտին երկրում ապահովագրավճարների ծավալը հասցնել մինչև 9,2 մլրդ դրամի, հայտնեց «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության Խորհրդի նախագահ, «Ինգոսստրախ» ընկերության փոխտնօրեն Տատյանա Կայգարոդովան։Ռուսական գազի գնի վերաբերյալ բանակցությունները կապված չեն ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների հետ
Հայաստանի էներգետիկայի նախարարության՝ գազի գների վերաբերյալ բանակցությունները ռուսական կողմի հետ կապված չեն 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների հետ, հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։Հայաստանում կոնյակի արտադրությունը 2012թ.–ի հունվար-օգոստոսին ավելացել է 43.6%–ով` հասնելով 10766.4 հազար լիտրի
Հայաստանում 2012 թվականի հունվար–օգոստոս ամիսների ընթացքում կոնյակի արտադրությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ, ավելացել է 43.6 տոկոսով և կազմել է 10766.4 հազար լիտր։ԱԳՆ նախկին ղեկավար Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վարկանիշի վրա. Քոչարյան
ԱԳՆ նախկին ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վարկանիշի վրա, կարծում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում կառավարման ժամանակահատվածում Օսկանյանը զբաղեցրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը (1998-2008թթ.)։Աշխատանքից ազատվել է ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միքայել Վանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից:Նորություններ 13881 - 13900 of 14623
First | Prev. | 693 694 695 696 697 | Next | Last