#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայկական պատվիրակությունը կանխել է Տոկիոյի ցուցահանդեսում հակահայկական նյութերի տարածումը
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պատվիրակությունը սեպտեմբերի 20-23-ին Տոկիոյում ընթացող «JATA» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում կանխել է ադրբեջանական պատվիրակության` մասնակիցների և այցելուների շրջանում հակահայկական քարոզչական բնույթի նյութեր տարածելու փորձը, հայտնում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը:«Արմավիա» ավիաընկերության չվերթերը վերականգնվել են, սակայն խնդիրը մնում է. Երևանի օդանավակայան
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը վերականգնում է Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության չվերթերի սպասարկումը, որը դադարեցվել էր կուտակված պարտքերի պատճառով, «ՌՒԱ Նովոստիին» հայտնել է «Արմենիա - Միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։Իշխող ՀՀԿ–ն դժվար թե կարողանա համաձայնության գալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ. քաղաքագետ
Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) հավանաբար չի հաջողվի նախագահական ընտրությունների վերաբերյալ համաձայնության գալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հետ, կարծում է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է Գնումների աջակցման կենտրոնի պետը
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Հակոբ Բեգլարյանն ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնից, հաղորդում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը:Նելսոն Զուլոյանը նշանակվել է ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նելսոն Զուլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, հաղորդեցին հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից:Հայաստանի ձկնաբույծների ասոցիացիան հայկական ձկան ներմուծման արգելքի մասին ՌԴ որոշման առնչությամբ մրցակիցների նյութած դավեր է տեսնում
Ինչ-որ ստվերային ուժեր հրահրել են Ռուսաստանին արգելել հայկական ձկան ներմուծումը, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Ձկնաբույծների ասոցիացիայի ղեկավար Արթուր Աթոյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:ՀՀ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել Ազգային գրադարանի վերակառուցման աշխատանքների կոպիտ խախտումները
ՀՀ վարչապետը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ Քաղաքաշինության նախարարությանը և վարչապետին առընթեր Վերահսկողության ծառայությանը հանձնարարել է Ազգային գրադարանի շենքի վերակառուցման ընթացքում թույլ տրված խախտումների հետաքննություն անցկացնել և համապատասխան նյութերը փոխանցել իրավապահ մարմիններին:ՀՀ կառավարությունը մերժել է բնապահպանական վճարների և նվազագույն աշխատավարձի ավելացման մասին օրինագծերը
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում բացասական եզրակացություն է տվել Հայաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանի նախաձեռնած օրինագծերի վերաբերյալ, որոնք ենթադրում էին բնապահպանական վճարների և նվազագույն աշխատավարձի ավելացում։«ՀԿԵ» ՓԲԸ-ի ծառայություններից միջազգային հաղորդակցությունում 2012 թվականի հունվար-օգոստոսին օգտվել է 51,9 հազ. ուղևոր
2012 թվականի հունվար-օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 51,9 հազ. ուղևոր, ինչը 13,8% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
2012 թվականի հունվար-օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվար-հուլիսին աճել է 11,3%-ով
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, 2012 թվականի հունվար-օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 2266,4 հազար տոննա, ինչը 11,3% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:Հայաստանի պետգնումների աջակցության կենտրոնի ղեկավարությունը կազատվի աշխատանքից. վարչապետ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստում հանձնարարեց հրամանագրեր պատրաստել Պետգնումների աջակցության կենտրոնի ղեկավարության, տեղակալների և բաժինների պետերի ազատման վերաբերյալ։Կառավարությունը 171 մլն դրամ կփոխանցի «ՀայՌուսգազարդ» ընկերությանը՝ որպես անապահով ընտանիքների գազի ծախսերի հատուցում
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ին 171 մլն 101 հազար դրամ փոխանցել՝ հասարակության անապահով շերտերի կողմից 2012 թվականի ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում բնական սպառած գազի ծախսերի մի մասը վճարելու համար։Հայաստանն ու Էկվադորը պայմանավորվածություն են ձեռք բերել մուտքի արտոնագրերը հանելու վերաբերյալ
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել Էկվադորի կառավարության հետ համաձայնագրի ստորագրմանը, որի համաձայն, երկու երկրների քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից։ԱԱՀՈՒ բոլոր միավորումները նոր տեխնիկա և հատուկ միջոցներ կստանան. Բորդյուժա
ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի բոլոր միավորումները նոր տեխնիկա և հատուկ միջոցներ կստանան, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։Նորություններ 14001 - 14020 of 14623
First | Prev. | 699 700 701 702 703 | Next | Last