#ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ ՀԾԿՀ–ն նվազեցրել է եռաֆազ երկսակագնային հաշվիչների ձեռք բերման կանխավճարի չափը
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի որոշում է ընդունել 2013 թվականի հունվարի 1–ից եռաֆազ երկսակգնային հաշվիչների ձեռք բերման կանխավճարը մինչև 35 հազար նվազեցնելու մասին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի ՀԾԿՀ արտոնագրված գործունեության և ներդրումային ծրագրերի մոնիթորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը։ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ICHD-ի հետ ներգաղթի հարցերով համագործակցության մասին հուշագիր է ստորագրել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ICHD) գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը և Ներգաղթի միջազգային կազմակերպության հայկական առաքելության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը չորեքշաբթի ներգաղթային երևույթների ուսումնասիրման և ներգաղթը կանխելու հայեցակարգի իրականացման հարցերում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:ՀՀ–ն համաշխարհային մրցունակության իր ցուցանիշի դիրքերը բարելավել է 10 կետով` 144 երկրների միջև զբաղեցնելով 82–րդ տեղը
Հայաստանը 2012 թվականին 10 կետոսվ բարելավել է համաշխարհային մրցունակության իր ցուցանիշները` 144 երկրների շարքում զբաղեցնելով 85–րդ տեղը, չորեքշաբոի «Նովոստի» միջազգային կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Տնտեսություն և արժեքներ» Հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը։«Armenia EXPO 2012» տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը կանցկացվի սեպտեմբերի 7-9-ը Երևանում
Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) միությունը և LOGOS EXPO Center -ը սեպտեմբերի 7-9-ը կանցկացնեն «Armenia EXPO 2012» տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը, որը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:Հայաստանը 2012թ.-ի առաջին կիսամյակում շուրջ 416 հազար դոլարի չափով հատուկ ապակիներ է մատակարարել Ռուսաստան
«Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (ԵՄՄԳՀԻ)» ՓԲԸ-ն 2012թ.-ի առաջին կիսամյակում 170 մլն դրամի չափով (ավելի քան $416 հազ.), հատուկ ապակիներ է մատակարարել Ռուսաստան, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ԵՄՄԳՀԻ գլխավոր տնօրեն Արսեն Թառոյանը:Հայաստանը պատրաստ է անցկացնել ՀԱՊԿ ՕԱՀՈՒ համատեղ զորավարժությունները. ԱԽ
Հայաստանի գերատեսչությունները լիովին պատրաստ են պատշաճ մակարդակով անցկացնել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) «Փոխգործակցություն – 2012» համատեղ զորավարժությունները, հաղորդում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջին կիսամյակում արտասահմանյան ներդրումների ծավալի 40–տոկոսանոց կրճատման միտում չի տեսնում
Հայաստանում արտասահմանյան ներդրումների 40–տոկոսանոց կրճատումը 2012 թվականի առաջին կիսամյակում չի խոսում որևէ միտումի մասին, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի բացառում ԱՏԳ-ում ընդգրկվելու համար պահանջների խստացման հավանականությունը. նախարար
Հայաստանի Ազատ տնտեսական գոտում մասնակցել ցանկացող ընկերությունների նկատմամբ պահանջներն անհրաժեշտության դեպքում կարող են ավելի շատ խստացվել, հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:Ադրբեջանի կողմից Սաֆարովի ներումն ուղղված է Ղարաբաղի խնդրի բանակցային գործընթացի ապակայունացմանը. ՀՀ ԱԳՆ ղեկավար
Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին, ում 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել էր ցմահ բանտարկության հայ սպային սպանելու համար, ներման արժանացնելու նպատակներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ապակայունացումն է, հայտնեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:Արտասահմանյան ներդրումների ծավալը ՀՀ–ում 2012 թ.–ի 1–ին կիսամյակում կրճատվել է 40 տոկոսով` մինչև 266 մլն դոլար. թերթ
Հայաստանում իրականացված ներդրումների ծավալը 2012 թվականի առաջին կիսամյակում, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 40 տոկոսով` կազմելով շուրջ 266 մլն դոլար, հայտնում է «Հայոց աշխարհ» թերթը։Հայ պատգամավորները չորեքշաբթի կքննարկեն հայ սպայի սպանողի արդարացման շուրջ ստեղծված իրավիճակը
Հայկական խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի առաջարկեց սեպտեմբերի 5–ին խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնել` 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելու և արդարացնելու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ՀՀ կառավարությունը չպետք է շտապի ԱՊՀ երկրների միջև ԱԱԳ պայմանագրի վավերացման հարցում. ՀՀ նախկին վարչապետ
Հայաստանի կառավարությունը չպետք է շտապի ԱՊՀ երկրների միջև Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի վավերացման հարցում, ասաց Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսից Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։Սիրիահայ երեխաների կրթության համար Երևանում առանձին դպրոց է հատկացվել
Հայաստանում գտնվող սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչները:ՀՀ ՊԵԿ–ի ղեկավարի երկու տեղակալներ ազատվել են սեփական ցանկությամբ
Հայաստանի վարչապետ Տչիգրան Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահի երկու տեղակալներ` Արտաշես Բեյբությանը և Ռուբեն Քոչարյանը, ազատվել են զբաղեցրած պաշտոնից, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ՀՀ ԱԳՆ նախարարը միջնորդների հետ քննարկել է Բաքվի և Բուդապեշտի միջև կայացած խայտառակ գործարքի հետևանքները. մամուլի ծառայություն
Կիրակի Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, որի հետ քննարկել է հայ սպային սպանած մարդասպանին Ադրբեջանին արտահանձնելու և ներում շնորհելու խնդրի շուրջ առաջացած իրավիճակը:Արգենտինայի ԱԳՆ ղեկավարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Արգենտինայի արտաքին գործերի նախարար, Արգենտինայի միջազգային առևտրի և մշակույթի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանն իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով երկուշաբթի կժամանի Հայաստան, հայտնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը։ԱՄՆ ԴՊՀ խորհրդատուները Երևանում ռիսկերի կառավարման տարածաշրջանային հնգօրյա սեմինար են անցկացնում
ԱՄՆ ԴՊՀ-ի հետ համատեղ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված «Հսկողություն՝ ռիսկերի հիման վրա, և ռիսկերի գնահատական» թեմայով տարածաշրջանային հնգօրյա սեմինարն է մեկնարկել երկուշաբթի Երևանում:Հայաստանի նախագահն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել ՄԱԿ–ի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների հետ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։Նորություններ 14081 - 14100 of 14623
First | Prev. | 703 704 705 706 707 | Next | Last