#ՀԱՅԱՍՏԱՆ
Ընթացիկ ֆինանսական տարում IFC-ն ռեկորդային 80 մլն դոլար է ներդրել ՀՀ մասնավոր հատվածի զարգացման համար
Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 2012 ֆինանսական տարում ռեկորդային 80 մլն դոլար է ներդրել Հայաստանի մասնավոր հատվածի զարգացման համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին IFC-ի մամուլի ծառայությունից։Հայաստանում գործում է ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ 160 ընկերություն. Նալբանդյան
Հայաստանում գործում է ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ 160 ընկերություն բանկային, հեռահաղորդակցության, ագրոարդյունաբերության և այլ բնագավառներում, նախօրեին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից:Հայաստանի շուկայի վերահսկողության պետական տեսչությունը մեկ տարում 5,5 մլն դրամով տուգանել է բենզին ներմուծող տնտեսական սուբյեկտներին և իրացնողներին
ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը 2011թ.-ի երկրորդ կիսամյակում և 2012թ.-ի ընթացքում շուրջ 5,5 մլն դրամ գումարի չափով տուգանել է մի շարք տնտեսական սուբյեկտների, որոնք բենզին և դիզելային վառելիք են ներմուծում և իրացնում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց գերատեսչության պետ Լևոն Խալիկյանը։Հայաստանի գազալցակայանները մեկ տարում տուգանվել են 8 մլն դրամով
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը 2011թ.-ի երկրորդ կիսամյակում և 2012թ.-ի ընթացքում շուրջ 8 մլն դրամ գումարի չափով տուգանել է տնտեսական սուբյեկտներին, որոնք Ավտոմոբիլային գազալցակայաններ են (ԱԳԼԿ) շահագործում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց գերատեսչության պետ Լևոն Խալիկյանը։Հայաստանը պատրաստակամ է շարունակելու բանակցությունները, հասնելու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ համանախագահ երկրների ղեկավարների ներկայացված առաջարկությունների հիման վրա. ԱԳՆ
Հայաստանը պատրաստակամ է շարունակելու բանակցությունները, հասնելու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ համանախագահ երկրների ղեկավարների՝ լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս–Կաբոսում ընդունված հայտարարությունների և ներկայացված առաջարկությունների հիման վրա, նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսի հետ հանդիպման ժամանակ հայտնել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններն աշխատում են երկու երկրների միջև սոցիալ-տնտեսական համագործակցության նոր երկարաժամկետ ծրագրի նախագծի շուրջ
Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններն աշխատում են երկու երկրների միջև սոցիալ-տնտեսական համագործակցության նոր երկարաժամկետ ծրագրի նախագծի շուրջ, երեքշաբթի ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառության ծավալը հասել է մինչճգնաժամային ժամանակահատվածի ցուցանիշին
Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառության ծավալը հասել է մինչճգնաժամային ժամանակահատվածի ցուցանիշին, Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:Նարիշկինին պարգևատրել են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալով
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը երեքշաբթի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա կատարած այցելության ժամանակ պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալով՝ «Ռուս-հայկական բազմակողմանի համագործակցության ամրապնդման և զարգացման հարցում ունեցած ավանդի համար»։Հայաստանի դատական իշխանությունը չորս տարվա ընթացքում իսկապես անկախություն ձեռք կբերի. նախարար
Հայաստանի դատական իշխանությունը չորս տարվա ընթացքում իսկապես անկախություն ձեռք կբերի` 2012-2016թթ. Դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման շնորհիվ, երեքշաբթի ծրագրի շնորհանդեսի ընթացքում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:ՀՀ-ն և ԵՄ-ն մտադիր են առաջիկայում մուտքի արտոնագրի պարզեցման և ռեադմիսիայի համաձայնագիր ստորագրել
Հայաստանն ու ԵՄ-ն մտադիր են առաջիկայում մուտքի արտոնագրի պարզեցման և ռեադմիսիայի համաձայնագիր ստորագրել, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում կայացած ԵՄ պետությունների և «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում։Ռուսական գազի գինը Հայաստանի համար դանդաղ, բայց կայուն աճ կունենա. թերթ
Հայաստան մատակարարվող ռուսական գազի գները դանդաղ, բայց կայուն կաճեն, «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում ասել է «Նորավանք» հիմնադրամի քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ Սերգեյ Սարգսյանը։ՓՄՁ սուբյեկտները ՀՀ-ում 2012 թ. առաջին կիսամյակում պետծրագրի շրջանակներում 1.3 մլրդ դրամի վարկեր են ստացել
Փոքր և միջին ձեռբարկատիրության (ՓՄՁ) վարկերի երաշխավորման պետական ծրագրի շրջանակներում Հայասատանում 2012 թվականի առաջին կիսամյակում ֆինանսավորվել է ավելի քան 1.3 մլրդ դրամի 21 վարկային հայտ, երկուշաբթի լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:Համաշխարհային զբոսաշրջության առաջնորդները հոկտեմբերի 18-19-ն ընկած ժամանակահատվածում Երևանում կքննարկեն ոլորտի միտումները
Պրոֆիլային նախարարների, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտնականների, աշխարհի համալսարանների շուրջ 120 ներկայացուցիչների ներկայացուցիչների մասնակցությամբ հոկտեմբերի 18-19-ն ընկած ժամանակահատվածում Երևանում կանցկացվի «21-րդ դարի համամարդկային արժեքներն ու մշակութային բազմազանությունը. զբոսաշրջության նշանակությունը» միջազգային քննարկումը, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։ՀՀ տնտեսության հինգ ճյուղերի զարգացման ռազմավարությունը կներկայացվի Ադրյունաբերական խորհրդին
Արտահանմանն ուղղված ինդուստրիալ քաղաքականության ռազմավարության շրջանակներում Հայաստանի տնտեսության հինգ ճյուղերով արդեն հաստատվել են ծրագրեր և դրանց իրագործման միջոցառումների ժամանակացույցներ, որոնք առաջիկա օրերին կներկայացվեն Հայաստանի վարչապետին առընթեր Արդյունաբերական խորհրդի քննարկմանը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:Եվրոպական դրամաշնորհի շրջանակներում տրամադրվող 8 մլն եվրոյի չափով առաջին տրանշը կհատկացվի Հայաստանին 2013թ.-ին
Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին համաձայնագրի պատրաստմանն ուղղված Եվրամիության դրամաշնորհի շրջանակներում տրամդրվելիք 8 մլն եվրոյի չափով առաջին տրանշը կհատկացվի Հայաստանին 2013թ.-ի սկզբին, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։ՀՀ արդյունաբերական արտադրությունը հունվար-հունիսին աճել է 13%-ով
Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալը 2012 թվականի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13 տոկոսով և կազմել է 501.4 մլրդ դրամ, ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:Նորություններ 14261 - 14280 of 14623
First | Prev. | 712 713 714 715 716 | Next | Last