#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայ-իրանական խոշոր նախագծերի իրականացման աշխատանքները գործնական փուլ կմտնեն
Հայ-իրանական խոշոր նախագծերի իրականացման աշխատանքները գործնական փուլ կմտնեն: Այս մասին նշվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի հանդիպման ժամանակ:Ամերիաբանկն առաջին կիսամյակում 1,8 անգամ ավելացրել է ՓՄՁ-ի ֆինանսավորումը
Ամերիաբանկը մոտ 1,8 անգամ ավելացրել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությունների ֆինանսավորման ծավալները, ուրբաթ լրագրողներին հայտնեց բանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը՝ ներկայացնելով 2012թ.-ի առաջին կիսամյակի արդյունքները։ՀԿԵ-ն հայտարարում է լոկոմոտիվային տնտեսության տեխնոլոգիական սարքավորումների մատակարարման համար միջազգային գնանշման հարցման անցկացման մասին
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հայտարարում է լոկոմոտիվային տնտեսության համար տեխնոլոգիական սարքավորումների մատակարարման համար միջազգային գնանշման հարցման անցկացման մասին, հայտարարում է ընկերության մամուլի ծառայությունը։Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը Վրաստանի հետ հունվար-մայիսին աճել է 1,6% և կազմել ավելի քան $45 մլն.
Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը Վրաստանի հետ հունվար-մայիսին աճել է 1,6% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել ավելի քան $45 մլն.: Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:Հացի գինը Հայաստանի ներքին շուկայում աճել է 10 դրամով. թերթ
Վերջին թանկացումները ցորենի համաշխարհային շուկաներում ազդել է նաև Հայաստանի վրա, մասնավորապես, ինչպես գրում է «Օրակարգ» թերթը, Երևանում հացի գներն արդեն թանկացել են 10 դրամով, իսկ առաջիկա օրերին այդ միտումը կարտահայտվի նաև այլ արտադրողների մոտ։Հայաստանի օմբուդսմենը և Oxfam Արմենիան համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Օքսֆամի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը վեց տարի ժամկետով համագործակցության հուշագիր են ստորագրել հետ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունից:Առաջին կիսամյակում 22,37%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները, իրացումը՝ 14,74%
2012թ.-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 22,37%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1 018.762 մլն խ.մ, տեղեկացվում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կայքում:«ՀԿԵ» ՓԲԸ-ի անձնակազմն իր մեկ օրվա աշխատավարձը կփոխանցի Կրիմսկում ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար ստեղծված հիմնադրամ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անձնակազմն որոշում է ընդունել իր մեկ օրվա աշխատավարձը փոխանցել Կրիմսկում ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար ստեղծված հիմնադրամ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:ՀՀ կառավարությունը մտադիր է արգելել փոքր ՀԷԿ-երի կառուցումը Սևանա լճի մերձակայքում
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանության է արժանացրել «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու պատգամավորական նախաձեռնությունը, որն արգելում է փոքր ՀԷԿ-երի կառուցումը Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում։Ոստիկանությունը մեկուկես ամսում կենսաչափական անձնագիր ստանալու ընդամենը 800 դիմում է ստացել
Հայաստանում նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի գործարկման պահից՝ հունիսի մեկից ի վեր Հայաստանի ոստիկանությունը կենսաչափական անձնագիր ստանալու ընդամենը 800 դիմում է ստացել, տեղեկացրեց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:Նորություններ 14281 - 14300 of 14623
First | Prev. | 713 714 715 716 717 | Next | Last