#ՀԱՅԱՍՏԱՆ
Արմատական ընդդիմության առաջնորդներից մեկը ՀՀ ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ է նշանակվել
Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ է նշանակվել:Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-մայիս ամիսների ընթացքում մեծացել է 9 տոկոսով և 2239,5 մլն դոլար կազմել
Նախնական վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-մայիս ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծացել է 9 տոկոսով և կազմել 875,5 մլրդ դրամ կամ 2239,5 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից:Ազգային արժույթի թուլացումը որոշ ներմուծվող ապրանքների գների բարձրացման է հանգեցրել. թերթ
Ազգային արժույթի թուլացումը որոշ ներմուծվող ապրանքների գների բարձրացման է հանգեցրել, գրում է «Հայոց աշխարհ» թերթը: Ըստ հոդվածագրի, անցած երկու ամսում Հայաստանում ամերիկյան արժույթն արժևորվել է ավելի քան 5 տոկոսով (դրամի հարաբերությամբ թանկացել է 25-26 նիշով):Էլցանցերի պոտենցիալ բաժանորդները 2013 թվականից կարող են հայտ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով
Հայաստանի էլեկտրամատակարարմանն համակարգին միանալ ցանկացողները 2013 թվականի հունվարի 1-ից «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ կարող են հայտ ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով, տեղեկանում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից:ՀՀ պետբյուջեի պակասուրդը հունվար-մայիսին 6,2 մլրդ դրամ է կազմել. Ֆինանսների նախարարություն
Հայաստանի պետական բյուջեն 2012 թվականի հունվար-մայիսին կատարվել է 6,2 մլրդ դրամ պակասուրդով, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը:Ծիրանի արտահանման ծավալը հունիսի վերջին կազմել է 4407 տոննա՝ գրեթե կրկնակի գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը
Հունիսի վերջի դրությամբ ծիրանի արտահանման ծավալը գրեթե կրկնակի գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:Հայաստանում խաղողի բերքն այս տարի կկազմի 110 հազ. տոննա. Հայաստանի գինեգործների միության նախագահ
Խաղողի որակը 2012թ. Հայաստանում զգալիորեն բարձրացել է, սակայն բերքը կրճատվել է 10 հազ. տոննայով 2011թ. համեմատ և կկազմի 110 հազ. տոննա, հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ ՀարությունյանըFitch գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկանիշը BB- մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտասահմանյան և ազգային արժույթով BB- մակարդակում, վարկանիշով կանխատեսումը «կայուն» է, նշվում է Fitch Ratings-ի «Sovereign Review and Outlook» զեկույցում:Հայաստանը ջանում է եվրոպական ստանդարտներ ապահովել դատաիրավական ոլորտում. նախարար
Հայաստանը ջանում է եվրոպական ստանդարտներ ապահովել դատաիրավական ոլորտում, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթահանձնաժողովի 3-րդ նիստում:«Արմավիա» ավիաընկերությունը հուլիսի 2-ից վերսկսում է չվերթ իրականացնել դեպի Հալեպ
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հուլիսի 2-ից վերսկսում է դեպի Հալեպ իրականացվող կանոնավոր չվերթերը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:Նորություններ 14361 - 14380 of 14623
First | Prev. | 717 718 719 720 721 | Next | Last