Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+19

Fitch գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկանիշը BB- մակարդակում

29.06.2012, 12:56
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտասահմանյան և ազգային արժույթով BB- մակարդակում, վարկանիշով կանխատեսումը «կայուն» է, նշվում է Fitch Ratings-ի «Sovereign Review and Outlook» զեկույցում:
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտասահմանյան և ազգային արժույթով BB- մակարդակում, վարկանիշով կանխատեսումը «կայուն» է, նշվում է Fitch Ratings-ի «Sovereign Review and Outlook» զեկույցում:

Ինչպես նշվում է զեկույցում,  Հայաստանն առավել խոցելի է արտաքին ցնցումների նկատմամբ՝ հաշվի առնելով ընթացիկ գործառնությունների հաշվի դեֆիցիտի ծավալը՝ ՀՆԱ 11%:
«Նավթի գների անկումը ռիսկեր է ստեղծում ԱՊՀ-ից և այլ երկրներից հումք արտահանողների համար, մասնավորապես, Բալթյան երկրների և Հայաստանի համար, որոնք շատ ուժեղ կախում ունեն արտահանումից և Ռուսաստանից դրամական փոխանցումներից»,- նշվում է զեկույցում: 

Միաժամանակ Fitch-ը կանխատեսում է համաշխարհային ՀՆԱ դանդաղում՝ 2011թ.  2,7%-ից մինչև 2012թ. 2,2%: Սակայն արդեն 2013 և 2014թթ. տնտեսությունը կսկսի աճել և կհասնի 2013թ. 2,8% և 2014թ.՝ 3,1%: Ռիսկերը տեղաշարժված են դեպի իջեցում: 

«BB» մակարդակի վարկանշերը նշանակում են, որ վարկային ռիսկերի զարգացման հնարավորություն կա, հատկապես բացասական տնտեսական փոփոխությունների արդյունքում, որոնք կարող են տեղի ունենալ ժամանակի ընթացքում։

Սակայն միաժամանակ ընկերություններին կարող են հասանելի լինել բիզնեսի կամ ֆինանսների ոլորտի այլընտրանքային ռեսուրսներ, որոնք թույլ կտան նրանց կատարել իրենց ֆինանսական պարտականությունները:
 
Այն արժեթղթերը, որոնց տրված են տվյալ մակարդակի վարկանշերը, ներդրումային կատեգորիայի արժեթղթեր չեն համարվում։ Վարկանիշերը կարող են լրացված լինել «+» կամ «-« նշաններով՝ հիմնական վարկանշային կատեգորիաներում որոշակի  դրություն նշելու համար։ -0-