Հայաստանի ֆինանսական շուկայի թոփ 5 իրադարձությունները 2023թ․–ին

Հայաստանի ֆինանսական շուկայի թոփ 5 իրադարձությունները 2023թ․–ին

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է ֆինանսական շուկայի ամենանշանակալի իրադարձությունների հնգյակն՝ ըստ Freedom Broker Armenia ընկերության։

1. Գլխավոր կորպորատիվ իրադարձությունը TEAM (Telecom Armenia) ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխումն է

Բաժնետոմսերը տեղաբաշխվել են 2023 թվականի հունիսի 7-ից մինչև նոյեմբերի 2–ը։ IPO-ի չափը 40 մլն բաժնետոմս է՝ 200 դրամ մեկ միավորի դիմաց, դրամական արտահայտությամբ՝ 8,24 մլրդ դրամ։ IPO-ին մասնակցում են ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։ Առանցքային տեղաբաշխողը Ameriabank- ն է։

2. Ապրիլին ձայնի առցանց մշակման արհեստական բանականության ոլորտի ստարտափը՝ Krisp-ը իրականացրեց շնորհանդես Նյու Յորքում NASDAQ-ի էկրանին

Ընկերությունը մտադիր է ժամանակի ընթացքում իրականացնել IPO բարձր տեխնոլոգիական ընկերությունների բորսայում։ ՏՏ ընկերությունը հունիսի վերջին ներկայացրեց ծրագիր, որը հնդկերեն շեշտադրումով անգլերենը մշակում է՝ դարձնելով անգլերեն՝ ամերիկյան շեշտադրումով։ Բազմաթիվ ընկերություններ օգտվում են հնդկական call կենտրոնների ծառայություններից՝ գումար խնայելու նպատակով։ Սակայն բազմաթիվ հաճախորդներ դժվարանում են հասկանալ հնդկերեն շեշտադրումը։ Ծրագիրը կարող է որոշել սպեցիֆիկ արտասանությունը և փոխել շեշտադրությունը իրական ժամանակում։ Մշակումը ներկայացվել է call կենտրոնների ինդուստրիայի խոշորագույն ցուցահանդեսում՝ CCW-ում (Customer Contact Week)։

3. Հայաստանը դարձել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի բացարձակ առաջատարը վենչուրային կապիտալ ներդրումների ներգրավման հարցում

2023 թվականի առաջին կիսամյակում ներգրավված վենչուրային ներդրումների 139 միլիոն դոլարի գրեթե 90%-ը բաժին է հասել Հայաստանին։ Նման վիճակագրություն է ներկայացվում Innotechnics վերլուծական ընկերության Venture Eurasia զեկույցում։ 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը ներգրավել է $122 մլն վենչուրային ներդրումներ, իսկ գործարքների թիվը կազմել է 20։ Երկիրը նաև առաջատարներից է գործարքների չափերով (Gecko Robotics՝ $73 մլն, Fastex՝ $23,2 մլն, Britive՝ 20,5 միլիոն դոլար):

4. Fitch-ը բարձրացրել է Հայաստանի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «B+»-ից «BB−»-ի` կայուն կանխատեսմամբ

Fitch-ը նաև ակնկալում է դրամի չափավոր արժեզրկում 2023-2024 թվականներին, բայց «ավելի ուժեղ մակարդակի, քան Ուկրաինայում հակամարտության սկսվելուց առաջ»:

5․ 2023 թվականի մարտին հայկական ծագում ունեցող Deep-tech տեխնոլոգիական ստարտափը, որը կոչվում է Denovo Sciences, անցկացրեց ֆինանսավորման հերթական փուլը

Ընկերությունը հետազոտում և մշակում է նոր թերապևտիկ դեղամիջոցներ՝ օգտագործելով արհեստական բանականության ժամանակակից տեխնոլոգիաները՝ state of art AI: Ընկերության մեքենայական ուսուցման ալգորիթմներն օգտագործում են հաշվողական մոդելավորում՝ քիմիական տարածության թիրախային որոնման, դեղերի դիզայնի և պոլիֆարմակոլոգիական մոլեկուլների ստեղծման համար։

Ընկերության գործունեությունը գրավել է Silicon Valley-ի խոշոր վենչուրային ներդրողին՝ Triple S Ventures-ին, որը որոշեց ամբողջությամբ փակել ստարտափի ներդրումային փուլը։ Ներգրավված միջոցների ընդհանուր ծավալը գաղտնի է, սակայն հայտնի է, որ 2023 թվականի վերջի դրությամբ ընկերությանը հաջողվել է ներգրավել ավելի քան $125 հազար ֆինանսավորման երկու pre-seed փուլերում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:11 21.12.2023




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×