Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Երևանում տեղի կունենա ՎԶԵԲ–ի մամուլի ասուլիսը` նվիրված համաֆինանսավորման դրամաշնորհի ստորագրմանը

19.10.2015, 17:08
Երեքշաբթի` հոկտեմբերի 20–ին, ժամը 12։00–ին Պիացցա Գրանդե բիզնես–կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված 1,9 մլն եվրոյի չափով համաֆինանսավորման դրամաշնորհի ստորագրմանը։
Երևանում տեղի կունենա ՎԶԵԲ–ի մամուլի ասուլիսը` նվիրված համաֆինանսավորման դրամաշնորհի ստորագրմանը

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երեքշաբթի` հոկտեմբերի 20–ին, ժամը 12։00–ին Պիացցա Գրանդե բիզնես–կենտրոնում (Վազգեն Սարգսյան 10) տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված 1,9 մլն եվրոյի չափով համաֆինանսավորման դրամաշնորհի ստորագրմանը։

Դրամաշնորհն ուղղված է Երևան քաղաքի փողոցային լուսավորության արդիականացմանը։

Դրամաշնորհը տրամադրում է E5P ֆոնդը (Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և բնապահպանության ոլորտներում գործընկերության հիմնադրամ), որը ղեկավարում է ՎԶԵԲ-ը: Սա Հայաստանում առաջին ծրագիրն է, որ ստորագրվում է E5P-ի շրջանակներում:

E5P ընդհանուր ֆոնդում համախմբում է Եվրամիությունից, ինչպես նաև մի շարք դրամաշնորհատու երկրներից, այդ թվում նաև Հայաստանից հավաքագրված դրամաշնորհային նվիրատվությունները:

Մամուլի ասուլիսը կվարեն ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը, ՎԶԵԲ-ի E5P ֆոնդի ղեկավար Անդերս Լունդը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը։–0–