Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Հուլիսի 13-ի հիմնական իրադարձությունների ծանուցում

12.07.2012, 18:29
Հուլիսի 13-ի հիմնական իրադարձությունների ծանուցում
11:00- Հենարան: Քրիստոսի Պայծառակերպության տոն Վարդավառը՝ Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը, նաև սիրո՞ տոն: Թեմայի շուրջ կխոսի Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան Հայր Շահե աբեղա Անանյանը 

11:00 – Կոնգրես հյուրանոց: ՔՀԿ կայունության ինդեքսի 15-րդ հրատարակության արդյունքները:

11:00 – Նոյյան Տապան: Ասուլիս՝ «Արտահանման ոլորտում առկա խոչընդոտները Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում» թեմայով: 
Հյուրերն են. «Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության» նախագահ, «Հայ Կոնսալտ» Խորհրդատվական Հիմնադրամի տնօրեն Գագիկ Մակարյանը և Սննդի անվտանգության, Աշխատանքի ու պաշտպանության կառավարման համակարգերի մասնագետներ: 

11:00 – Զարկերակ ( Հայկական Բաց համալսարանի 2-րդ հարկում /Կոմիտասի պուրակ, Գրիբոյեդովի 15/ 055-93-86-89): Ասուլիս` Հուլիսի 15-ը վարդավառի կամ Քրիստոսի պայծառակերպության տոնն է. տոնի հեգևոր և ազգային առանձնահատկությունները թեմայով: Հյուրերն են` Ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանը և Տեր Շահե քահանա Հայրապետյանը

11:00 – Չարենցի տուն-թանգարան: Երկու երես ամսագրի խմբագրությունը և մամուլի ակումբը կազմակերպել է հաշմանդամ երեխաների ձեռքի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառք:

12:00 – Տեսակետ: Հայաստանի Կասկադյորների Ազգայի Ասոցիացիայի հիմնադիր նախագահ Արմեն Պետրոսյան: Թեման` Ասոցիացիայի 18 տարվա ամփոփումը:

12:00 – Айацк – Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամներ` ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյան, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ, ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյան, Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում ֆեյսբուքյան նախաձեռնության անդամ Արթուր Մովսիսյան: Թեման` Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մեկնարկ, նպատակներ և հիմնական ուղղություններ, հայտարարված մրցույթներ

12:00 – Կոնգրես հյուրանոց: Վորլդ Վիժն Հայաստանը կազմակերպում է հանդիպում լրատվամիջոցների հետ՝ խոսելու կարիքավոր երեխաների կյանքում ամառային ճամբարների կարևորության մասին, ինչպես նաև ներկայացնելու Հայաստանում իրականացրած առաջին դրամահավաքի մանրամասները: 

13:00 – Հայաստանի գրողների միությունում Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և Ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնությունը գրողների հետ կազմակերպել են հանրային քննարկում՝ Ցմահ դատապարտությունը Հայաստանում թեմայով:

12:00 – Զարկերակ: ԵՊՀ պատմության ֆակլտետի 106 շրջանավարտներ ավարտական դիպլոմները ստսցել են Արևմտյան Հայաստանում, Արևմտյան Հայաստանը պատմաբանների աչքերով թեմայով: Հյուրերն են ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ` Սուրեն Պապիկյանը 

13:00 – Տեսակետ: Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտի Երևանի մասնաճյուղի տնօրեն, միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Մելքոն Գասպարյանը և Հայաստանի Սպառողների ասոցիացիային նախագահ Արմեն Պողոսյանը: Թեման` Հայ լրագրողի հոդվածից հետո Դանիական կովերը հրաժարվել են կաթնատվությունից:

15:00 – Peoplemeter. Մամուլի ասուլիս: Թեման` Վարդավառը որպես ազգային, սոցիալ-մշակութային ժառանգություն

16:00 – «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի գրասենյակում տեղի կունենա լուսանկարների ցուցահանդես և բնապահպանական թեմայով սոցիալական գովազդի շնորհանդես՝ կազմակերպված «Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակում: 

16:00-19:00 – «Մոսկվա» կինոթատրոնի 2-րդ հարկում տեղի կունենա ժամանակակից հայ գրողների` «Անտարես» հրատարակչության հրատարակած գրքերի շնորհանդես-վաճառք: