Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հունվարի 12-14-ը նախատեսված հիմնական միջոցառումների ծանուցում

11.01.2013, 19:43
Հունվարի 12-14-ը նախատեսված հիմնական միջոցառումների ծանուցում
Հունվարի 12

11:00– «Արմատ»։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը կխոսի Ատրպատականը ադրբեջանաիրանական հարաբերություններում թեմայի շուրջ, ինչպես նաև կանդրադառնա Իրանի Ատրպատական նահանգի բնակիչների խնդրանք-նամակին, այն է` դադարեցնել Ադրբեջանի կողմից իրենց անունից գործելու և հայտարարություններ տարածելու քաղաքականությունը։

12:00– «Տեսակետ»։ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Թեման` «Որոնք են այս նախագահական ընտրությունների առանձնահատկությունները, և ինչպիսի պայքար է սպասվում»։

12:00– «Զարկերակ»։ Աննա Բադալյանի և քաղաքագետ Գագիկ Քեռյանի ասուլիսը, «Ինչպիսի՞ն է հասարակության քաղաքական և հոգեբանական պատրաստվածությունն առաջիկա քաղաքական զարգացումներից ու նախագահականը ընտրություններից առաջ: Ներքաղաքական հնարավոր զարգացումներն ու թեկնածուների նախնական վարկանիշը» թեմաներով։

13:00– «Արմատ»։ Պատմաբան Գևորգ Մելքոնյանը և Լարիսա Ալավերդյանը կխոսեն հունվարի տասներեքից 1988 թվականին Բաքվում մեկնարկած Հայերի դեմ ցեղասպանությունը թեմայի շուրջ։

Հունվարի 14

12:00– Peoplemeter–ի հյուրն է նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը, թեման` «ՀՀ արտաքին քաղաքականությունը նախագահ ընտրվելու դեպքում»։

12:00– «Հենարան» մամուլի ակումբում «1990թ. հունվարին Բաքվում հայերի կոտորածների դասերը և ադրբեջանահայերի անելիքները այդ հանցագործության միջազգային ճանաչման գործում» թեմայի շրջանակներում կխոսի Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։

12:00 ԱԺ 334 սենյակում տեղի կունենա հունվարի 8-10-ը պաշտոնական հրավերով Բրյուսել այցելած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը։

13:00 ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում (3-րդ հարկ) կկայանա Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Նիստին կհաջորդի Էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանի մամուլի ասուլիսը։

13:00 ԿԸՀ–ում արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվեն նախագահի թեկնածուների դիմումները

13:30– «Սլաք»։ Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կխոսի «ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները Եվրասիական և Եվրամիության համակարգերում» թեմայի շուրջ

15:00 Փիքոկ սրճարանում (Հյուսիսային պողոտա 10) տեղի կունենա Ձմեռային Փառատոն Հայաստան միջոցառումների փակման արարողությունը։--0-