Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Նոյեմբերի 16-ին նախատեսված հիմնական միջոցառումների ծանուցում

15.11.2012, 15:28
Նոյեմբերի 16-ին նախատեսված հիմնական միջոցառումների ծանուցում
11:00 Ճեպազրույց խորհրդարանում։

11:00 «Հայացք»։ Պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, ԳԱԱ հնագիտության և ազգային ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյան: Թեմա` Արցախի Տիգրանակերտի հետազոտությունների ընթացքը և հուշարձանի ներկայացումը միջազգային ասպարեզում։

11:00 «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Հայաստանը և Եվրամիությունը» սեմինար քննարկումը: Զեկուցողներն են՝ «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը և «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

12:00 «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի կունենա գիտագործնական համաժողով՝ «Հայաստանի ոչ մետաղյա հանքաքարերի վերամշակման նշանակությունն ու հնարավորությունները» թեմայով:

12:00 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում զոհված ազատամարտիկների անունով լսարան կբացի, այնուհետև Պալյանների դահլիճում կհանդիպի ԵՊՀ ուսանողների հետ (4-րդ հարկ, կենտրոնական մասնաշենք):

12:00 «Հենարան». Բեռլինի Ազատ համալսարանի դասախոս, ցեղասպանության ճանաչման գերմանական հանձնաժողովի անդամ, դոկտոր Ժիրայր Քոչարյանը: Թեմա՝ «Արդյո՞ք մինչև 2015թ.-ը կշարունակվի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, և ինչպե՞ս դրան կարձագանքի Թուրքիան»:

13.00 «Փաստարկ»։ Թիվ 1 ընտրատարածքից ԱԺ պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյան։

15:00 Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (մուտքը Նալբանդյան փողոցի կողմից) տեղի կունենա «Գործ N...» գրքի շնորհանդեսը:
   
17:00 «Միությունների տուն» (Վազգեն Սարգսյանի 23/3, 8-րդ հարկ): Բուժաշխատողների արհմիության առաջին համագումարը:

19:30 Գաֆէսճեան արվեստի կենտրոնում «Հայաստան» մանկական հիմնադրամը կանցկացնի նվիրաբերությունների ամենամյա երեկոն: