ՀՀ ՏՄՊՊՀ–ն ձվի և ձկան գների աննշան բարձրացում է գրանցել
13.03.2013,
13:19
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ձվի և ձկան գների աննշան բարձրացում է գրանցել, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ձվի և ձկան գների աննշան բարձրացում է գրանցել, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
«Ձվի շուկայում գների մի փոքր բարձրացում է նկատվում, ընկերությունները մեզ որոշակի պատճառաբանություններ են ներկայացրել։ Տվյալ պահին ՏՄՊՊՀ–ն ստուգում է անցկացնում, որպեսզի պարզի որքանով է գների բարձրացումը համարժեք արտադրողների ծախսերին»,– ասաց նա։
Ըստ Շաբոյանի` ՏՄՊՊՀ–ն հերթական անգամ նախազգուշացրել է խոշորագույն թռչնաբուծական ֆաբրիկաների ներկայացուցիչներին, ինչպես նաև սուպերմարկետներին, որ գների անհիմն բարձրացումը մրցակցության կանոնների կոպիտ խախտում է և կարող է գնահատվել որպես գերիշխող դիրքի չարաշահում։
Նա ավելացրեց նաև, որ ՏՄՊՊՀ–ն շարունակում է շուկայի ամենօրյա դիտարկում անցկացնել, և ընկերություններն ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն են հատկացնում իրենց գործունեության մասին, մասնավորապես` գնային քաղաքականության, ծախսերի, արտադրանքի ինքնարժեքի վերաբերյալ։
Հայաստանում ձվի պահանջարկն, ըստ ավանդույթի, աճում է Զատկի տոնի նախաշեմին։
Ըստ ՏՄՊՊՀ դիտարկումային խմբի վերջին տվյալների` մի շարք հայկական արտադրողների 10 հատանոց ձվերի փաթեթավորումները թանկացել են միջինը 20–60 դրամով։
Արտադրողները տվյալ փոփոխությունները կապում են պարենի համաշխարհային գների բարձրացման հետ։ Ըստ ՀՀ թռչնաբույծների միության տվյալների` ձվի ինքնարժեքի 70 տոկոսը բաժին է հասնում կերին, որը թանկացել է, մասնավորապես` եգիպտացորենի գներն աճել են 62 տոկոսով, սոյան` 78 տոկոսով, ցորենը` 42 տոկոսով։
Ինչ վերաբերում է ձկան շուկային, Շաբոյանն ընդգծեց, որ ՏՄՊՊՀ–ն վերջերս է սկսել տվյալ շուկայի դիտարկումը, և հետազոտությունների արդյունքում երկու ընկերություններ գերիշխող են ճանաչվել` «Յունիֆիշը» և «Մասիս ձուկը»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ ձկնաբույծների ասոցիացիայի ղեկավար Արթուր Աթոյանը, մինչև Զատիկը ձկան մեծածախ գները կբարձրանան մոտ 100 դրամով, իսկ տոնից անմիջապես հետո` ևս 300 դրամով։
Մեկ կիլոգրամ ձկան միջին արժեքն այսօրվա դրությամբ կազմում է մոտ 1450 դրամ ($1 - 411,21 դրամ է)։ —0—