Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+3

«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (ՎԻԴԵՈ)

16.01.2025, 12:03
Ապարանի աղբյուրներից հոսող ջուրը «Shoonch» ջրերի գործարանում անցնում է հատուկ ֆիլտրացիոն համակարգ․ ՎԻԴԵՈ
«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/ԱՌԿԱ/․ Շուրջ երկու տարի առաջ սկսվեց հայկական «Shoonch» ջրերի արտադրությունը։ 

Բրենդի անվանումն ու շշերի դիզայնը մշակելիս «Shoonch»-ի հիմնադիրներն ուսումնասիրել են համաշխարհային շուկայի տենդենցներն ու ստացել այնպիսի արտադրանք, որն իր ուրույն տեղը կունենա միջազգային շուկայում:  

Ապարանի աղբյուրներից հոսող ջուրը «Shoonch» ջրերի գործարանում անցնում է հատուկ ֆիլտրացիոն համակարգ՝ պահպանելով համն ու քիմիական կարևոր տարրերը: Գործարանում օրական շուրջ 40.000 շիշ ջուր է շշալցվում: 

«Shoonch»-ը շուկայում ներկայանում է ոչ ստանդարտ 0.4, 0.6 և 0.8 լիտր ծավալով ջրի շշերով։ 

Արտադրության գործընկերը Հայաստանում լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ արտադրությունը համալրվել է առաջատար սարքավորումներով ու ավտոմատ հոսքագծերով: 

«Մենք ընտրեցինք «Shoonch» անունը՝ շուկային նոր շունչ, ոճ և տեսք հաղորդելու համար: Առաջին հերթին մենք կարևորում ենք սանիտարահիգիենիկ պայմաններն ու այն միջավայրը, որտեղ շշալցվում է ջուրը։ Ակբա Լիզինգի հետ համագործակցության շրջանակում ձեռք ենք բերել ամբողջական հոսքագիծ, որի արդյունքում այսօր ունենք կանոնակարգված պրոցես՝ սկզբնական վիճակից մինչև վերջնական պրոդուկտի ստեղծում։ Որպես գործընկեր՝ Ակբա Լիզինգը բավականին պատշաճ և օպերատիվ ձևով օգնել է արագ կազմակերպել բոլոր գործընթացները»,- նշում է «Հեդ Քորփորեյշն» ընկերության գործընկեր, գլխավոր տնօրեն Մնացական Ավետիսյանը։ 

«Shoonch»-ն առայժմ առկա է միայն տեղական շուկայում, առաջիկայում կարտահանվի Ռուսաստան, իսկ հետո արտահանման աշխարհագրությունն ավելի կընդլայնվի: Կմեծանա նաև տեսականին, շուկա կներկայացվեն գազավորված ու տարբեր համերով ըմպելիքներ: 

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։ Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ 

Մանրամասն՝ տեսանյութում։