Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում

21.04.2025, 12:09
Ապրիլի 18-20-ը Յունիբանկը մասնակցեց Leasing EXPO/Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսին
Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 18-20-ը Յունիբանկը մասնակցեց Leasing EXPO/Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսին, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Այդ օրերին՝ որպես հատուկ առաջարկ, բանկն իր տաղավարում անհատ ձեռնարկատերերին առաջարկում էր մինչև 10 միլիոն դրամ բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում:

Հաշվի առնելով առաջարկի նկատմամբ ցուցահանդեսի այցելուների կողմիցցուցաբերված մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը՝ բանկը որոշում կայացրեց շարունակել էքսպրես լիզինգի նախահաստատումը հաշված րոպեների ընթացքում։

Արագ և հարմարավետ սպասարկման համար Յունիբանկը բիզնես հաճախորդներին առաջարկում է դիմել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված՝ մասնագիտացված մասնաճյուղեր։

«Յունիբանկը ակտիվ զարգացնում է բիզնես լիզինգը՝ առաջարկելով շահավետ պայմաններ: Նախորդ տարվա համեմատ՝ լիզինգի մեր պորտֆելը կրկնապատկվել է: Մեր մասնագիտացված բիզնես մասնաճյուղերում հաճախորդները ստանում են անհրաժեշտ խորհրդատվություն և հենց իրենց գործունեությանն առավելագույնս համապատասխանող պայմաններ», - նշեց Յունիբանկի ծրագրային վարկավորման վարչության պետ Էմմա Հարությունյանը:

Յունիբանկն առաջարկում է վերազինել բիզնեսը նոր սարքավորումներով և տեխնիկայով՝ լիզինգի հետևյալ պայմաններով.

·    Տոկոսադրույքը՝ սկսած 0%-ից

·    Կանխավճարը՝ սկսած 0%-ից

·    Գրավի բացակայություն

·    Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ մինչև 6 ամիս

·    Մատակարարի ընտրության հնարավորություն

·    Ժամկետից շուտ մարման հնարավորություն՝ առանց տույժերի: