Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

«Աէրոֆլոտի» շահույթը կես տարվա ընթացքում կրճատվել է 53 անգամ

05.09.2012, 14:45
«Աէրոֆլոտ» ընկերությունների խմբի («Աէրոֆլոտ» ԲԲԸ և նրա դուստր ընկերությունները) զուտ շահույթը, ըստ ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշների (ՖՀՄՉ), 2012թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 7,1 մլն դոլար: 2011թ.-ի առաջին կիսամյակում «Աէրոֆլոտի» շահույթը կազմել է 376,8 մլն դոլար: Այսպիսով, 2012թ.-ի առաջին կիսամյակում զուտ շահույթը կրճատվել է 53 անգամ, գրում է  РБК-ն:
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Աէրոֆլոտ» ընկերությունների խմբի («Աէրոֆլոտ» ԲԲԸ և նրա դուստր ընկերությունները) զուտ շահույթը, ըստ ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշների (ՖՀՄՉ), 2012թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 7,1 մլն դոլար: 2011թ.-ի առաջին կիսամյակում «Աէրոֆլոտի» շահույթը կազմել է 376,8 մլն դոլար: Այսպիսով, 2012թ.-ի առաջին կիսամյակում զուտ շահույթը կրճատվել է 53 անգամ, գրում է  РБК-ն:

2011թ.-ի առաջին կիսամյակում խմբի զուտ շահույթի կտրուկ աճը բացատրվում էր ընկերությանը պատկանող դուստր և կախյալ ընկերությունների՝ «Մոսկվա ԱԸ» ԲԲԸ (կանոնադրական կապիտալի 100%), «Շերմետևո» ՓԲԸ  (31%), «Դեյթ» ՓԲԸ (50%), «Նորդավիա» (100%) վաճառքի մասնաբաժնով:

«Աէրոֆլոտ» խմբի հասույթն ավելացել է 54 տոկոսով և կազմել 3,614 մլրդ դոլար: Փոխադրումների հասույթն ավելացել է 64 տոկոսով և կազմել 3 մլրդ 162,6 մլն դոլար: Խմբի գործառնական ծախսերն աճել են 64 տոկոսով և կազմել 3 մլրդ 516,3 մլն դոլար:

Հասույթի աճը և գործառնական ծախսերի ավելացումն ընկերությունը պայմանավորում է 2012թ.-ի առաջին կիսամյակում խմբի կատարած աշխատանքների ծավալների ավելացմամբ, ինչպես նաև 2011թ.-ի նոյեմբերի 15-ին «Աէրոֆլոտ» խմբում ինտեգրված ««Ռոսիա» Ավիաընկերություն» ԲԲԸ, ««Սախալինսկիե Ավիատրասի» Ավիաընկերություն» ԲԲԸ, «Օրենբուրգսկիե ավիաուղիներ» ԲԲԸ, «Վլադիվոստոկ Ավիա» ԲԲԸ ավիաընկերությունների արդյունքների  կոնսոլդացիայի հետևանքով:

«2012թ.-ի առաջին կիսամյակի արդյունքում «Աէրոֆլոտ» ընկերությունների խմբի ֆինանսական արդյունքների առավելագույն արդյունքը ցուցաբերել է չորս ավիաընկերությունների ֆինանսական արդյունքների կոնսոլիդացիան, որոնց «Աէրոգլոտ» խմբի կազմում ամբողջական ինտեգրումը գտնվում է ակտիվ փուլում և դեռ ավարտված չէ»,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Նախկինում տեղեկացվել էր, որ 2012թ.-ի առաջին վեց ամիսների ընթացքում «Աէրոֆլոտի» չվերթերով 7 մլն 938,4 հազար ուղևոր է փոխադրվել, 22 մլրդ 619,0 մլն ուղևորային կիլոմետր է կատարվել: Ուղևորներ տեղերի քանակը կազմել է 74,8 տոկոս:

2011թ.-ի առաջին վեց ամիսների արդյունքների համեմատ, 2012թ.-ի առաջին կիսամյակում ուղևորների փոխադրման ծավալներն աճել են 27,2 տոկոսով (+1 մլն 698,5 հազ. ուղ.), ուղևորների շրջանառությունը՝ 20 տոկոսով (+3 մլրդ 766,5 մլն ուղևոր/կմ):

Ամփոփելով 2011թ.-ի արդյունքները՝ Air Transport World (ATW) հեղինակավոր միջազգային ճյուղային հանդեսը «Աէրֆլոտին» ներառել է աշխարհի ամենաշահութաբեր ավիաընկերությունների տասնյակում: 2011թ.-ին Ռուսաստանի խոշորագույն ավիափոխադրողի զուտ շահույթն աճել է գրեթե երկու անգամ՝ հասնելով 491,3 մլն դոլարի:

Դրա հետ մեկտեղ «Աէրոֆլոտը» միաժամանակ գործառնական շահույթի զգալի աճ է ցուցադրել՝ այդ կարևոր ֆինանսական ցուցանիշից բարձրանալով 22-ից 15-րդ տեղը՝ 585,3 մլն դոլար արդյունքով: -0-