«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2012թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 6,3%-ով
19.11.2012,
15:14
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2877,6 հազար տոննա, ինչը 6,3%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2877,6 հազար տոննա, ինչը 6,3%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 395,9 հազար տոննա, ինչը 7,5% գերազանցում է 2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշը:
Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. հաշվետու ժամանակահատվածում փոխադրվել է 1141,2 հազար տոննա բեռ, ինչը 0,9%-ով ցածր է 2011 թ. ցուցանիշից: Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմել է 1340,5 հազար տոննա (աճ 12,9%-ով):
Հարկ է նշել, որ 4,3%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվար-հոկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 1444 տոննա՝ 2011 թ. նույն ժամանակահատվածում գրանցված 1385 տոննայի դիմաց:
Ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը:
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—