Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

HSBC Հայաստան Բանկի առևտրի ֆինանսավորման ծավալը 2012թ.–ին աճել է 65%–ով` հասնելով 30,5 մլրդ դրամի

10.07.2013, 15:02
HSBC Հայաստան Բանկի առևտրի ֆինանսավորման ծավալը 2012թ.–ի վերջին կազմել է 30,5 մլրդ դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 65 տոկոսով, ասաց բանկի առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը։
HSBC Հայաստան Բանկի առևտրի ֆինանսավորման ծավալը 2012թ.–ին աճել է 65%–ով` հասնելով 30,5 մլրդ դրամի
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. HSBC Հայաստան Բանկի առևտրի ֆինանսավորման ծավալը 2012թ.–ի վերջին կազմել է 30,5 մլրդ դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 65 տոկոսով, ասաց բանկի առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը։

«Բանկի կողմից առաջարկվող առևտրի ֆինանսավորման մեխանիզմների կիրառումը թույլ է տալիս մեր հաճախորդներին գրեթե զրոյի հասցնել բիզնես ռիսկերը և մինչև 50 տոկոսով կրճատել ֆինանսական ծախսերը»,– չորեքշաբթի առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն հինգ հաճախորդների պարգևատրման արարողության ընթացքում ասաց նա։

Ըստ Փինաջյանի` այսօրվա դրությամբ HSBC Հայաստան Բանկի հաճախորդների բազան ներառում է մոտ 4,5 հազար իրավաբանական անձ։

Միաժամանակ առևտրի ֆինանսավորման ուղղությամբ բանկի եկամուտները 2012թ.–ին, 2011թ.–ի համեմատ, աճել են 13 տոկոսով։ Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում ներմուծվող փաստաթղթային ակրեդիտիվների 33 տոկոսանոց աճ և արտահանման փաստաթղթային ակրեդիտիվների 353 տոկոսանոց աննախադեպ աճ է գրանցվել։

Ըստ HSBC Հայաստան Բանկի տվյալների` տեղական շուկայում առևտրի ֆինանսավորման մասնաբաժինը կազմել է 37 տոկոս։

Բացի այդ, 2013թ.–ի առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, HSBC Հայաստան Բանկի առևտրի ֆինանսավորման ուղղությամբ տրամադրված ծառայությունների ծավալն աճել է 39 տոկոսով, ներմուծման ակրեդիտիվները` 29 տոկոսով, բանկային երաշխիքների ծավալը` 85 տոկոսով, առևտրի ֆինանսավորման ուղղությամբ եկամուտները` 87 տոկոսով (առանց միաժամանակյա խոշոր գործառնությունների եկամուտների)։

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է: ($1 – 411,76 դրամ է)։ —0—