Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+5

«ՀԿԵ» ՓԲԸ-ն ընդլայնում է տեղական արտադրողների հետ համագործակցության ծրագիրը

19.03.2013, 17:07
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է տեղական արտադրության աջակցության և զարգացման իր ծրագրի իրականացումը՝ ընդլայնելով համագործակցությունը հայկական արտադրողների հետ։
 «ՀԿԵ» ՓԲԸ-ն ընդլայնում է տեղական արտադրողների հետ համագործակցության ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/.  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է տեղական արտադրության աջակցության և զարգացման իր ծրագրի իրականացումը՝ ընդլայնելով համագործակցությունը հայկական արտադրողների հետ։

«2012 թվականին երկաթուղին մոտ 35 ընկերություններից գնել է ավելի քան 3 մլրդ 65 մլն դրամի ապրանք և ծառայություններ: Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին ՀԿԵ-ի գնումների համար ուղղված ծախսերը կազմել են 2 մլրդ դրամ»,– հաղորդում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։

Երկաթուղու գնումների հիմնական հոդվածը կազմում են տարաբնույթ երկաթուղային սարքավորումներ, վառելիք, յուղ և յուղման նյութեր, համազգեստ, տարբեր պահեստամասեր, որոնք անհրաժեշտ են երկաթուղային համակարգի անվտանգ և անխափան աշխատանքի համար։

«ՀԿԵ-ն հանդիսանում է նաև բավականին խստապահանջ գործընկեր, որի հիմնական պահանջն արտադրանքի բարձր որակն է: Օրինակ, երկաթուղին դադարեցրել է համագործակցությունը երեք ընկերությունների հետ, որոնք թույլ են տվել մատակարարվող արտադրանքի որակի վատացումը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Տեղական արտադրանքի գնումները հանդիսանում են «ՀԿԵ» ՓԲԸ կողմից ձեռնարկվող Հայաստանի տնտեսության աջակցման ձևերից մեկը: Երկաթուղային տրանսպորտի կայուն զարգացումը նպաստում է  ՀԿԵ-ի գնման ծավալների աճին։

Նման աճն իր հերթին թույլ է տալիս մշտական աշխատանքով ապահովել մասնագիտացված ընկերությունների աշխատողներին:

«ՀԿԵ գործունեության շնորհիվ աշխատանքով են  ապահովվել ավելի, քան 2 հազ մարդ»,– նշեցին մամուլի ծառայությունից։

Բացի այդ Ընկերությունը նաև իրականացնում է փոքր և միջին բիզնեսի աջակցման քաղաքականություն՝ հայկական ընկերությունների համար հեշտացնելով ելքը դեպի միջազգային շուկաներ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0—