Рейтинг@Mail.ru
USD
384.32
EUR
450.23
RUB
4.8933
GEL
141.11
2025 թ. հունիսի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+29

«ՀԿԵ» ՓԲԸ–ի պատվիրակությունը սեպտեմբերի 9–15–ը Մոսկվայում մասնակցել է «ՌԵ» ԲԲԸ Երիտասարդների VII ամենամյա հավաքին

17.09.2013, 18:52
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցել է սեպտեմբերի 9–15–ը Մոսկվայում կայացած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ Երիտասարդների VII ամենամյա հավաքին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
 «ՀԿԵ» ՓԲԸ–ի պատվիրակությունը սեպտեմբերի 9–15–ը Մոսկվայում մասնակցել է «ՌԵ» ԲԲԸ Երիտասարդների VII ամենամյա հավաքին
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցել է սեպտեմբերի 9–15–ը Մոսկվայում կայացած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ Երիտասարդների VII ամենամյա հավաքին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Միջոցառմանը մասնակցել են Ռուսական երկաթուղիների տարածքային տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, պատվիրակներ ԵՄ ու ԱՊՀ երկաթուղային վարչություններից ու երկաթուղային տեխնիկա արտադրող ընկերություններից: Ընդհանուր առմամբ հավաքը մեկտեղեց մոտ 500 երիտասարդ մասնագետներ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունն ընդգրկված էր միջազգային խմբում: Խմբի աշխատանքի շրջանակներում ընկերության պատվիրակները ներկայացրին Հարավկովկասյան երկաթուղու գործունեության արդյունքների, ընկերության ծրագրերի և զարգացման հեռանկարների, սոցիալական և կադրային քաղաքականության, իրականացվող ինովացիոն նախագծերի վերաբերյալ զեկույց:

«ՀԿԵ» ՓԲԸ ներկայացուցիչները մասնակցեցին նաև «ՌԵ» ԲԲԸ էկոնոմիկայի և ֆինանսների գծով փոխնախագահ Վադիմ Միխայլովի հետ բանավեճին, ով ներկայացրեց ընկերության զարգացման ռազմավարությունն ու 2012 թ.–ի գործունեության արդյունքները։

Հարավկովկասյան երկաթուղու պատվիրակները մասնակցեցին հավաքի շրջանակներում կազմակերպած Ազգային մշակույթների փառատոնին, ինչպես նաև այցելեցին Շերբինկայում անցնող «ԷՔՍՊՈ 1520» 4-րդ միջազգային երկաթուղային սալոնը:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ Երիտասարդների ամենամյա հավաքն ընկերութունը կազմակերպում է սկսած 2007 թ. «ՌԵ» ԲԲԸ Երիտասարդները»» նպատակային ծրագրի շրջանակներում:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։ -0-