Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Կիլիկիան թվայնացնում է գործարար կապերը

27.11.2024, 10:51
Երևանում կայացել է Կիլիկիա Բիզնես Ակումբի մոբայլ հավելվածի շնորհանդեսը
Կիլիկիան թվայնացնում է գործարար կապերը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/ԱՌԿԱ/. Երևանում կայացել է Կիլիկիա Բիզնես Ակումբի մոբայլ հավելվածի շնորհանդեսը։ 

Հավելվածը կոմունիկացիոն հարթակ է, որի շնորհիվ մասնակիցները ստեղծում են գործարար կապեր բիզնեսմենների, արվեստի բնագավառի ներկայացուցիչների, պետական ծառայողների և այլոց հետ` աշխարհի տարբեր երկրներում` ըստ հետաքրքրությունների, ոլորտների, գտնվելու վայրի և այլն։ Այն առաջին հայկական հարթակն է, որի շնորհիվ ստեղծվում են նոր որակի B2B, B2C (C2C) և B2G կապեր։ 

«Ծրագրի հնարավորությունները և ամբողջական ֆունկցիոնալը առայժմ հասանելի են միայն մեր ակումբի մասնակիցներին և գործընկերներին, սակայն ապագայում կընդլայնենք օգտվողների շրջանակը»,- նշեց Կիլիկիա ակումբի նախագահ Նվեր Սարգսյանը։ 

бизнес-клуб "Киликия"

Կիլիկիա հայկական ակումբը ստեղծվել է 2014թ նոյեմբերի 22֊ին։ Այն փակ ակումբ է, գործում է ոչ հրապարակային ձևաչափով։ Ակումբի մասնակիցների ցանկը հասանելի է միայն մյուս մասնակիցներին, չկա անդամավճար, իսկ ակումբի գործունեության մեջ տարեկան նվազագույն ներդրումը կազմում է 50 հազար ԱՄՆ դոլար։ Հավելվածի շնորհանդեսը կայացել է Կիլիկիայի 10֊ամյակի միջոցառումների շրջանակներում։