Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք

28.11.2024, 14:21
Ակբա բանկի Mastercard քարտապանները մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ հնարավորություն ունեն գնել ավիատոմս և միանվագ ստանալ մինչև 20% քեշբեք՝ առավելագույնը 20 000 ՀՀ դրամ սահմանաչափով
Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկի Mastercard քարտապանները մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ հնարավորություն ունեն գնել ավիատոմս և միանվագ ստանալ մինչև 20% քեշբեք՝ առավելագույնը 20 000 ՀՀ դրամ սահմանաչափով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Քարտապանները քեշբեքից օգտվելու համար Ակբա բանկի կողմից թողարկված Mastercard ցանկացած տեսակի քարտով կարող են ձեռք բերել ավիատոմսեր հետևյալ ավիաընկերությունների պաշտոնական կայքերից կամ հավելվածներից.

  •        Wizz Air
  •     Aegean Airlines
  •    Transavia
  •     Eurowings
  •      Air France
  •     Condor
  •     Lufthansa
  •     Austrian Airlines
  •        Air Arabia
  •      Brussels Airlines

Տուրիստական ընկերությունների միջոցով գնված ավիատոմսերի համար քեշբեք նախատեսված չէ։

Մանրամասն՝ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։